
Երևանում տնտեսվարողներին կարգելեն 23:00-ից 07:00 խախտել քաղաքացիների անդորրն ու հանգիստը
Երևան համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կարգելվի ժամը 23:00-ից մինչև 7:00-ն խախտել լռությունը կամ գիշերային անդորրը:
Որոշումը կայացվեց Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում:
Քաղաքապետարանի կողմից շրջանառվող նախագծի համաձայն՝ վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ ժամերը լինելու են 23:00-ից մինչև 7:00-ն: Այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ նախագծի զեկուցողը հայտարարեց, որ օրենքը խախտողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի մինչեւ 300-ապատիկի չափով, իսկ կրկնակի իրավախախտման համար տուգանքի չափը կարող է կազմել 1 մլն դրամ: