Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Հակոբ Արշակյան. Կառավարությունը շարունակում է բանակցությունները Google-ի և PayPal-ի հետ
17/12/2019 18:08
Կիսվել

Հակոբ Արշակյան. Կառավարությունը շարունակում է բանակցությունները Google-ի և PayPal-ի հետ

ՀՀ կառավարությունը շարունակում է Google-ի և PayPal-ի հետ բանակցությունները, որոնք միտված են այդ ընկերությունների կողմից մատուցվող մի շարք ծառայությունների հայաֆիկացմանը: Այս մասին դեկտեմբերի 17-ին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք մի քանի խնդիր ունենք YouTube-ի, Google Maps-ի, PayPal-ի և Google Play-ի հետ կապված: Այս ուղղություններով բավական լուրջ աշխատանքներ ենք տանում, սփյուռքի հետ ենք համագործակցում: Մեր սփյուռքի այն հայրենակիցները, որոնք աշխատում են այդ կազմակերպություններում, նույնպես ներառված են այդ աշխատանքներում: Աշխատանքային ընթացք է, գնահատականներ այս պահին չեմ կարող հնչեցնել, բայց այս տեմպերով եթե գնանք, բավական արագ կհասնենք արդյունքի»,- ասաց Արշակյանը:

Հարցին, թե արդյոք կա՞ հավանականություն, որ այդ արդյունքը կլինի 2020թ., նախարարը պատասխանեց, որ այո` կա այդ հավանականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2019թ. մարտի 12-ին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն աշխատանքային խումբ կստեղծի օնլայն տեղեկատվական հարթակների` YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հնարավորությունն ուսումնասիրելու ու դրան աջակցելու համար։ Տեղեկատվական հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա հայ օգտատերերին գումար աշխատել, նշելով, որ իրենք Հայաստանից են, իսկ երկիրը ճանաչելի կդարձնի տեղեկատվական քարտեզի վրա:

Հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի հետ կապված:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21