Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Հաստատվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ. ռազմավարությունը
19/12/2019 21:31
Կիսվել

Հաստատվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ. ռազմավարությունը

Գործադիրը հաստատել է «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ. ռազմավարությունը:

Առաջիկա տասը տարիների տեսլականն է գյուղական տարածքների ներառական զարգացումը և բարգավաճումը, գյուղական երիտասարդության զբաղվածության ապահովումը, կլիմայական փոփոխություններին հարմարվողականությունը, երկրի բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, պարենային ապահովության բարելավումը և սննդամթերքի անվտանգության լավագույն համակարգի ներդնումը, գյուղատնտեսական բարձրարժեք ապրանքների արտահանման խթանումը։ Արդյունքում նախատեսվում է ավանդական փոքրածավալ արտադրությունից անցում կատարել դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության։ Կայուն զարգացման ռազմավարությունը հիմնված է յոթ սկզբունքների վրա և միտված է ներառական աճին, գենդերային հավասարությանը և ինստիտուցիոնալ կայունությանը: Այդ սկզբունքները վերածվելու են նպատակների և դրանցից բխող միջոցառումների՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի գերակայությունները։

Կառավարության մեկ այլ որոշմամբ վերաբաշխում է կատարվել պետբյուջեի շրջանակում՝ գյուղատնտեսության աջակցության ծրագրերի միջև: Մասնավորապես, «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրն իրականացվում է նախատեսվածից ավելի մեծ ծավալով: Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված տվյալների համաձայն, 2019 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ տրամադրվել է շուրջ 32.8 մլրդ դրամ գումարով 8380 միավոր վարկ նախատեսված 21.7 մլրդ դրամ գումարով 5094 միավոր վարկի փոխարեն: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեից սուբսիդավորվող տոկոսների գումարն ավելացնել 100 մլն դրամով: Ծրագրով՝ ընդհանոր բնույթի աջակցություն է ցուցաբերվում գյուղացիական տնտեսություններին: Վարկի նվազագույն գումարը կազմում է 3 մլն դրամ, առավելագույնը՝ 15 մլն դրամ: Կառավարությունը սուբսիդավորում է 12 տոկոսային կետից 7-ը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր խնդիրն է, այսպես ասած, ավանդական վարկավորման այդ փաթեթից միջոցներն ուղղել նպատակային, մեր գյուղատնտեսության մեջ բովանդակային փոփոխություն բերող վարկավորմանը: Սա շատ կարևոր է, և մենք սրա համար ամեն ինչ պետք է անենք: Իհարկե, հասկանալի է, որ այդ բովանդակային ծրագրերի մեծ մասն այս տարի ենք սկսել, դա դեռ պետք է արագություն հավաքի: Բայց մենք պետք է շատ կոնկրետ այս խնդիրը լուծենք, որովհետև այս վարկավորման մեջ ավանդական ցիկլը, ցավոք, շատ է լինելու՝ վարկ վերցրեցի, ցորեն ցանեցի, կարկուտը տարավ, հիմա նոր վարկ պիտի վերցնեմ, որ հինը փակեմ, հետո նորից ցորեն ցանեմ, տեսնեմ կարկուտը կտանի՞, թե՞ ոչ: Դրա համար հիմա պետք է բովանդակային փոփոխություն, ապահովագրություն և այլն: Ընդհուպ մինչև նախորդ օրը, ռազմավարության շրջանակում քննարկել ենք, որ գյուղացիներին պետք է նաև բովանդակային օժանդակություն ցույց տանք, որովհետև այդ հուսահատ ցիկլը միևնույն է չի հաղթահարվի, եթե գործիքակազմի, գիտելիքի հմտության և իմացության փոփոխություն տեղի չունենա: Լավ, մի տարի կարող է կարկուտ չգա, նույնիսկ երկու տարի, բայց սրանով իրականությունը, գյուղացու կենսամակարդակը չի փոխվելու, հետևաբար, այստեղ էլ կրթական խնդիրը շատ կարևոր է: Ընդ որում, կրթություն ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն ակադեմիական գիտելիքը. հողից շահույթ ստանալու գիտելիքը նույնպես շատ կարևոր է»:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6