Հարցվածների 66%-ը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում Երևանին աղբատար մեքենաներ նվիրելու հարցում
Գործարար Սամվել Ալեքսանյանի հետ կապակցված ընկերության կողմից Երևանին 3 աղբատար մեքենաներ նվիրելու հարցում քաղաքացիների 66,2 տոկոսը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Միանշանակ ոչ՝ նշել են քաղաքացիների 43,4 տոկոսը, ավելի շուտ ոչ՝ 22,8 տոկոսը, ավելի շուտ այո՝ 9,2 տոկոսը և միանշանակ այո՝ 7,5 տոկոսը։ Դժվարացել է հարցին պատասխանել 17,1 տոկոսը»,- ասաց Նավասարդյանը։