Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կայացել է հայկական ԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող հանձնաժողովի համատեղ 10-րդ նիստը
26/12/2019 15:11
Կիսվել

Կայացել է հայկական ԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող հանձնաժողովի համատեղ 10-րդ նիստը

Դեկտեմբերի 26-ն Մոսկվայում կայացել է հայկական ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող կոմիտեի համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, «Հայկական ատոմակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ), «Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, ներառյալ՝ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, «Ռոսէներգատոմ կոնցեռն» ԲԸ և «Ռուստոմ–միջազգային ցանց» մասնավոր հաստատության ներկայացուցիչները:

Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման ու միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը, իսկ հայաստանյան պատվիրակությունը՝ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները, կողմերը դրական են գնահատել 2014 թվականի դեկտեմբերի 20-ից ՀԱԷԿ–ի 2-րդ էնրգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում: Մասնակիցներն ընդգծել են համաշխարհային փորձի առումով աշխատանքների աննախադեպ ծավալը, որը կատարվել է սեղմ ժամկետներում՝ պլանային–նախազգուշական նորոգման շրջանակում՝ առանց էներգաբլոկի շահագործումը դադարեցնելու:

2019 թվականին ՀԱԷԿ–ում կատարվել են կայանի անվտանգութան մակարդակի բարձրացման աշխատանքներ, մեքենայացված սրահի սարքավորումները համալիր փոխվել և արդիականացվել են, ավարտվել է փոփոխման և արդիականացման ենթակա համակարգերի և սարքավորումնեի նախագծումը,  տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումեր: ՀԱԷԿ–ի ներկայում իրականացվող արդիականացումը կբարձրացնի կայանի անվտանգության մակարդակը՝ միջազգային պահանջներին համապատասխան, ինչպես նաև կնպաստի աշխատանքի տնտեսմանը և արդյունավետությանը:

Նիստի մասնակիցները քննարկել են ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի 2020-2021 թվականների միջոցառումները:

Նախագծի իրագործման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի ատոմային բնագավառի համար կադրերի պատրաստման գործում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությանը: Յուրաքանչյուր տարի հայաստանցի դիմորդների համար հատկացվում են քվոտաներ՝ ռուսաստանյան համալսարաններում, այդ թվում՝ Ռոսատոմի հիմնական ԲՈՒՀ–երում ուսանելու համար, անցկացվում են Ռոսատոմի և ՄԻՖԻ–ի օլիմպիադաներ՝ ֆիզիկայից ու մաթեմատիկայից, որոնց հաղթողներն ու մրցանակակիրները ստանում են արտոնություններ՝ ընդունվելու Ռուսաստանի առաջատար տեխնիկակական համալսարաններ:

Ատոմային տեխնոլոգիաների հանրայնացման համար Հայաստանում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ մարդկանց կյանքի որակի բարձրացման նպատակով տարբեր ոլորտներում ատոմի կիրառմանը–Ատոմային տեխնոլոգիաների օրեր, Գիտության փառատոն և այլն: Այդ ամենը նպաստում է ատոմային էներգետիկայի հանրայնացմանն ու հասարակության ընկալմանը, ինչը մեծ դերակատարում ունի երկրի կյանքում:

Հայկական ԱԷԿ–ն արտադրում է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը և ապահովում է բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էլեկտրամատակարարմամբ՝ խելամիտ սակագներով:

———–

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան գլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ ու կազմակերպություններ, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ոլորտի քաղաքացիական բոլոր ընկերությունները, գիտահետազոտական կենտրոնները և  աշխարհի միակ ատոմային նավատորմը: Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: «Ռոսատոմ» ընկերությունն իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի  մատակարարումը։ Երկկողմ գործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական ու կրթական համատեղ նախագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կադրերի  պատրաստումը։ http://www.rosatom.ru

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-երին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիսե ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարացման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալը օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն դոլար: www.rusatomservice.ru

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01