Տնտեսական

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Սուրեն Պարսյան. Եթե ձախողվի տնտեսությունը, կձախողվի նաև Կառավարությունը. տեսանյութ
29/12/2019 19:24
Կիսվել

Սուրեն Պարսյան. Եթե ձախողվի տնտեսությունը, կձախողվի նաև Կառավարությունը. տեսանյութ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ ամփոփել ենք տնտեսական տարին։ Մասնագետը մեզ հետ զրույցում ներկայացրել տարվա տնտեսական ձեռքբերումներն ու բացթողումները։

«2019-ը ՀՀ տնտեսության համար բավականին մեծ ձեռքբերումների տարի էր, եթե հաշվի առնենք բացարձակ թվերը։ Մենք ունեցանք մոտ 7 տոկոս տնտեսական ակտիվություն և դրան մոտ տնտեսական աճ, որը տարածաշրջանի մակարդակով բավականին լավ ցուցանիշ է։ Անշուշտ, այս աճից չի օգտվել մեր հասարակության մեծ մասը. այդ աճը ներառական չէ», – ասում է Պարսյանն ու նկատում, որ արդյունքում հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան։

Տնտեսագետը գոհ է, որ գնաճային ճնշումը ցածր էր, բայց ցավով նկատում է, որ առաջնային անհրաժեշտության ապրանքների աննախադեպ գնաճ եղավ։

«Օրինակ, բանջարեղենի գինն աճեց 20 տոկոսով, մրգեղենը՝ 3,5 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։ Գնաճ արձանագրվեց մսամթերքի և կաթնամթերքի շուկայում։ Գնի վրա ազդող գործոնները շատ են, բայց հիմնականը, որն ազդեց առաջին անհրաժեշտության ապրանքների գնի վրա, պետական կառավարման անարդյունավետությունն էր», – ասում է տնտեսագետն ու գնահատում նաև երկրի սոցիալ-տնտեսական կյանքը համակարգող ու պատասխանատու գերատեսչությունների աշխատանքը։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ 2019-ին լավ է աշխատել ՊԵԿ-ը, մասամբ լավ է աշխատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն, իսկ էկոնոմիկայի նախարարությունն աշխատել է վատ։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88