Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Դեկտեմբերին պարենի համաշխարհային գները բարձր են եղել
14/01/2020 22:08
Կիսվել

Դեկտեմբերին պարենի համաշխարհային գները բարձր են եղել

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը գրանցել է վերջին հինգ տարվա տվյալների առավելագույն ցուցանիշը

Պարենի համաշխարհային գները երրորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցում:  Դեկտեմբերի գնաճը հիմնականում պայմանավորված էր բուսական յուղի գնի անհամեմատ թանկացմամբ, որի պատճառով ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը վերջին հինգ տարիների կտրվածքով հասավ իր առավելագույնին:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը ամսվա ընթացքում կազմել է միջինը 181.7 նիշ, ինչը նոյեմբերի համեմատ ավել է 2.5 տոկոսով և ամենաբարձրն է 2014թ. դեկտեմբերից ի վեր:

Ընդհանուր առմամբ 2019 թվականի համար, ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, միջին հաշվով կազմել է 171.5 նիշ, ինչը 1.8 տոկոսով բարձր է 2018 թվականի համեմատ, սակայն 25 տոկոսով ցածր 2011 թվականին գրանցված առավելագույնից:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նոյեմբերի համեմատ աճել է 9.4 տոկոսով, գրանցելով իր վեցերորդ անընդմեջ ամսական աճը:  Այն պայմանավորված է արմավենու յուղի գնի բարձրացմամբ,  կախված ինչպես վերջինիս բարձր պահանջարկից, հատկապես բիովառելիքի ոլորտի կողմից, այնպես էլ նվազող առաջարկից: Չնայած դեկտեմբերին գրանցած աճին, ինչը վերաբերում էր հատկապես սոյայի, արևածաղկի և հլածուղի յուղերին, բուսական յուղի ինդեքսը 2019 թվականի ընթացքում հասել է տարեկան ամենացածր միջինին`2007 թվականից ի վեր:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.8 տոկոսով: Այն մասամբ պայմանավորված է եղել անմշակ նավթի գնի բարձրացմամբ, ինչի շնորհիվ Բրազիլիայում ավելի շատ շաքարեղեգ է օգտագործվել էթանոլի արտադրության համար, ինչն էլ հանգեցրել է համաշխարհային շուկայում շաքարի արտադրության ծավալների նվազման:   

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 3.3 տոկոսով, պայմանավորված պանրի գնի բարձրացմամբ, որի աճը կազմել է համարյա 8 տոկոս`Եվրամիությունից և Օվկիանիայից արտահանման համեմատաբար սուղ հնարավորությունների պատճառով:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը աճել է 1.4 տոկոսով, պայմանավորված հիմնականում հացահատիկի գնի բարձրացմամբ, որը հետևանք է Չինաստանի ներկրման պահանջարկի աճի և Ֆրանսիայում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրների: Այնուամենայնիվ, եգիպտացորենի և բրնձի գնառաջարկը հիմնականում կայուն է եղել:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը դեկտեմբերին միջին հաշվով կազմել է 191.6 նիշ, ինչը համարյա անփոփոխ է մնացել նոյեմբերի համեմատ: Այս ենթաինդեքսը 2019 թվականի դեկտեմբերին 18 տոկոսով բարձր է եղել 2018 թվականի դեկտեմբերի համեմատ: Նման աճը պայմանավորված է խոզի մսի գնառաջարկի բարձրացմամբ`թե Ասիական երկրներից ներկրման բարձր պահանջարկի, թե Եվրամիության երկրներում և Բրազիլիայում նախատոնական ներքին պահանջարկի աճի ֆոնին:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72