Քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները
Հունվարի 21-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ Իրանում կատարվող իրադարձություններին Հայսատանն ուշադրությամբ հետեւել է: Փոխնախարարը նշել է, որ այդ օրերին նախարարությունն ու դեսպանատներն աշխատել են շուրջօրյա` հասկանալով, որ ցանկացած իրարանցում լուրջ հետեւանքներ կարող է ունենալ նաեւ մեր երկրի համար:
Շավարշ Քոչարյանը պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերի, որից հետո քննարկումը շարունակվել է դռնփակ ձեւաչափով: