Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցեր
21/01/2020 09:06
Կիսվել

Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում պետական կառույցների և հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում Հայաստանում պղնձարդյունաբերության կազմակերպման գործընթացներին, Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ, որը վարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը։

Հանդիպմանը մասնակցել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի, «Վալեքս Գրուպ» , «Թեղուտ» ՓԲ , «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների պատասխանատուներ, ներկայացուցիչներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, էկոնոմիկայի, շրջական միջավայրի, արտակարգ իրավիճակների նախարարություններից, պետական եկամուտների կոմիտեից։

«Պղնձի արտադրության մետալուրգիական ձեռնարկության շահագործումը մեծ դեր կխաղա հանրապետության տնտեսության զարգացման համար, կստեղծի համախառն ներքին արդյունք, սակայն, դա, միևնույն ժամանակ, բարձր ռիսկայնություն է պարունակում։ Մետալուրգիական գործարանի կառուցման համար պետք է կատարվեն խոր ու համապարփակ ուսումնասիրություններ, մշակվեն տեխնիկատնտեսական լուրջ հիմնավորումներ, և շատ կարևոր է, որ այդ ամենը կազմակերպվի գրագետ, նախնական ուսումնասիրություններից և բոլոր հարցերին պատասխանելուց հետո»,- նշել է ոլորտը համակարգող փոխնախարարը՝  շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և քննարկմանը մասնակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել է ծրագրի վերաբերյալ վերլուծության անցկացման ձևաչափի և այդ աշխատանքներում պետության և մասնավոր ընկերությունների մասնակցության հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունները երկշաբաթյա ժամկետում նախարարություն ներկայացնեն իրենց կողմից դիտարկվող խնդիրների և ռիսկերի ամբողջական փաթեթը, ինչպես նաև իրենց դիրքորոշումը լրացուցիչ ուսումնասիրություններ պատվիրելու պատրաստակամության և հնարավորությունների վերաբերյալ։

Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցեր

Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցեր

Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցեր

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85