Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
Հայաստանում տեղի կունենա «Մեծ գործարար կամուրջ» գլոբալ համաժողովը
05/02/2020 21:56
Կիսվել

Հայաստանում տեղի կունենա «Մեծ գործարար կամուրջ» գլոբալ համաժողովը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը հանդիպում է ունեցել Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի (ICMCI – International Council of Management Consulting Institutes) հայաստանյան անդամ կառույցի՝  Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) տնօրեն Սիլվա Մեսրոպյանի հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կայանալիք՝ «Մեծ գործարար կամուրջ» խորագիրը կրող գլոբալ համաժողովի կազմակերպչական աշխատանքների և համատեղ իրականացվող գործողությունների ընթացքը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես միջոցառման պաշտոնական գործընկեր, մեծապես կարևորորում է խորհրդատվական ինստիտուտի զարգացումը Հայաստանում։ «Մեր առաջնահերթությունների շրջանակներում է բիզնեսի զարգացման համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումը, ինչի կարևորագույն բաղադրիչներից է որակյալ ու արդիական խորհրդատվական ծառայությունների առկայությունը: Մենք դեռ բավական աշխատանք ունենք իրականացնելու այս ուղղությամբ՝ միջազգային փորձը, համատեղ նախագծերն ու այլ երկրներում մեր գործընկերների կողմից ներկայացվող  գործիքակազմին ծանոթանալը թերևս շուկան զարգացնելու լավագույն միջոցներից են», – նշել է նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Համաժողովի անցկացումը Հայաստանում նպատակ ունի խթանելու հայաստանյան խորհրդատվական ծառայությունների շուկան՝ հնարավորություն ընձեռելով խորհրդատվական դաշտի և գործարար միջավայրի ներակացուցիչներին առավել մանրամասն ծանոթանալու փոխգործակցության հնարավորություններին, միջազգային փորձին ու զարգացումներին։

Համաժողովի շրջանակում տեղի կունենա Ասիական Խաղաղօվկիանոսյան հանգույցի երկրների փորձագետների հանդիպումը (Asia Pacific Hub Meeting),  որը ICMCI-ի անդամ տարածաշրջանի երկրների տարեկան միջոցառումների մաս է կազմում։

ICMCI-ի անդամ երկրներն են Ավստրիան, Ավստրալիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Նիդերլանդները, Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Շվեդիան, Շվեյցարիան, այլ երկրներ:

Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։

Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի վերաբերյալ տեղեկատվությունը տե՛ս ինստիտուտի պաշտոնական կայքում։

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35