![Ապամոնտաժվել են եկեղեցու դիմացի ծաղկի տաղավարն ու նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցները](https://b24.am/pub/uploads/2020/02/e4e10afaf9b6f0123232e7953e0828e73f7125ca_258353054.jpeg)
Ապամոնտաժվել են եկեղեցու դիմացի ծաղկի տաղավարն ու նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցները
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սպամոնտաժվել է Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմաց տեղադրված ծաղկի վաճառքի համար նախատեսված տաղավարը:
Բացատրական աշխատանքներից հետո Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ նախկին Փակ շուկայի տնօրինությունը ապամոնտաժել է շենքի ճակատային մասում կառուցված մետաղյա հովանոցները։
Աշխատանքները շարունակական են։