Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունը լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ է մշակել:
Այն գործադիրի փետրվարի 13-ի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
«Մենք կարգավորում ենք լիզինգի դաշտը և բացում ենք նոր հնարավորություններ լիզինգի ոլորտի զարգացման համար: Մեր գնահատմամբ՝ տվյալ փաթեթի ընդունման արդյունքում լիզինգի ծավալները ՀՀ-ում կարող են աճել մինչև երկու անգամ: Ներկայիս դրությամբ՝ ՀՀ-ում լիզինգի պայմանագրերը միշտ կնքվում էին եռակողմ, տվյալ փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի երկկողմ լիզինգի պայմանագրերի կնքումը: Սա թույլ կտա իրականացնել երկրորդային լիզինգի գործարքը»,- ասաց Ավանեսյանը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովում: