Գեղամ Գևորգյանը հերքեց Հայաստան ձվի ներմուծման մասին տեղեկությունները
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հերքում է այն տեղեկությունները, թե Հայաստանի Հանրապետություն ձու է ներմուծվել:
Այս թեմային Գևորգյանն անդրադարձավ կառավարության փետրվարի 13-ի նիստում:
«Ձվի գնի հսկայական անկում կա, բայց ուզում եմ հստակ ասել, որ այս պահին որևէ պաշտոնական տվյալ չի ասում, որ Հայաստանի Հանրապետություն ձու է ներմուծվել: Այսինքն՝ գերարտադրության խնդիրն է կամ մեծ տնտեսավարողների կողմից վարած քաղաքականությունն է, որի վերաբերյալ այս պահին ուսումնասիրություն ենք անում: Ներմուծման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Գևորգյանը: