![Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար](https://b24.am/pub/uploads/2020/02/1005203_552701042.jpg)
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա: