Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Քննարկում` նվիրված ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներին
26/02/2020 19:53
Կիսվել

Քննարկում` նվիրված ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 26-ին կազմակերպել էր հանդիպում, որի հիմնական նպատակն էր քննարկել ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրներն, ինչպես նաև գերնորմատիվային հողատարածքներում ոռոգման խնդրի լուծման հնարավոր ուղիները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը, «Շենիկ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները փաստել են, որ երբեմն ֆերմերների կողմից ոռոգման աշխատանքները սխալ կազմակերպելու և իրականացնելու պատճառով  տեղի է ունենում ջրի կրկնակի կորուստ և անհրաժեշտություն կա ուղղորդել նրանց այս հարցում: Այս համատեքստում կարևորվել է հատկապես ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության խորհրդատուների տեղեկատվական աջակցությունը ֆերմերներին:

Գուրգեն Եղիազարյանն առաջարկել է շահագրգիռ պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ ուսումնասիրել հանրապետության տարբեր մարզերի ոռոգման համակարգում առկա խնդիրներն ու ֆերմերներին տրամադրել համապատասխան տեխնոլոգիական լուծումներ: Նրա կարծիքով՝ պետք է ոռոգման համակարգում մշակել որոշակի քաղաքականություն՝ գյուղացուն անպայմանորեն ներգրավելով այդ աշխատանքների մեջ։

Ներկաները գերնորմատիվային հողերի ոռոգման խնդիրը լուծելու տարբեր ուղիներ առաջ քաշեցին։ Միաժամանակ ընդգծվեց, որ այս գործընթացում կարևոր է հաշվի առնել տվյալ հողի ջրաֆիզիկական հատկությունները։

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ոռոգման համակարգի բարելավումը կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողությանը, այլև բերքատվության բարձրացմանը։

Նախարարի տեղակալը առաջարկել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, գտնել համագործակցության եզրեր՝ տվյալ խնդրին գործնական լուծում տալու նպատակով, կազմել խնդրի լուծման առաջարկների փաթեթներ և ներկայացնել նախարարություն։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88