2020թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 183,030 դրամ
2020թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 183,030 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.9% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.6%-ով և կազմել 155,407 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.8%-ով և կազմել 196,503 դրամ։