Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
«Բիզնես 24» Հարցազրույց. Սուրեն Պարսյանը՝ կորոնավիրուսի ու տնտեսության մասին
02/03/2020 22:29
Կիսվել

«Բիզնես 24» Հարցազրույց. Սուրեն Պարսյանը՝ կորոնավիրուսի ու տնտեսության մասին

Շուրջ 7 տասնյակ երկրում կորոնավիրուսի ախտահարման դեպքեր են գրանցվել։ Առաջին բռնկումը եղավ Չինաստանում, որն, իդեպ, աշխարհի ամենահզոր ու կայուն զարգացող տնտեսություններից մեկն է։ Ինչ վնաս է տվել կորոնավիրուսը համաշխարհային տնտեսությանը, ինչպես դիմակայել մարտահրավերին, զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Չինաստանը, կարծեմ, արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետևանքով իր ՀՆԱ-ն 1 տոկոսով նվազել է և շարունակական իջեցման միտում կա, քանի որ մեծաթիվ մարդիկ չեն աշխատում, կանգնած է արտադրությունը, համապատասխանաբար մարդկանց եկամուտներն են նվազում», – նկատում է տնտեսագետն ու հավելում՝ կորոնավիրուսն առաջնահերթ հարվածում է տուրիզմին։ Ըստ Պարսյանի՝ այս ռիսկը գործուն է նաև Հայաստանի համար։

«Գարնանը մենք ավանդաբար սպասում ենք Իրանից եկող զբոսաշրջիկների մեծ հոսք, որն այս տարի չի լինի կամ քիչ կլինի», – տնտեսագետի դիտարկմամբ՝ օնլայն առևտրով զբաղվող ընկերությունները ևս վնաս են կրել, թեև բազմիցս խոսվել է այն մասին, որ վիրուսը անշունչ առարկաների վրա չի ապրում, այնուամենայնիվ, մարդիկ խուսափում են օնլայն գնումներ անել։

Թեև կորոնավիրուսը դեռ Հայաստան չի հասել, այնուամենայնիվ, Պարսյանն ակնկալում է, որ իշխանությունները տնտեսական գործընթացների կառավարման գործիքակազմ կմշակի, քանի դեռ ուշ չէ, որովհետև այս պահի դրությամբ նույնիսկ տնտեսվարողներն անբարեխղճություն են դրսևորում՝ ավելացնելով դեղորայքի ու անհրաժեշտ ապրանքների գինը։

Թե ինչ ռիսկերի ու մարտահրավերների առաջ կկանգնեցի սոցիալ-տնտեսական կյանքում կորոնավիրուսը, եթե «մտնի» Հայաստան, մանրամասները՝ տեսանյութում։

Հ.Գ. – Հարցազրույցն անելիս Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը դեռ հրապարակված չէր: Հիշեցնենք՝ մարտի 1-ի լուսադեմին հրապարակվեց, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69