Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը
05/03/2020 12:31
Կիսվել

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն պարզաբանել է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի հաշվարկման համար կիրառվող մեթոդաբանությունը:

Լրատվամիջոցներից մեկը տարածել է տեղեկատվություն, որ 2019 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ուռճացված է մոտ 600000-ով: Այդ հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը հարց է ուղղել ՀՀ վիճակագրական կոմիտեի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանին:

Ք.Պողոսյան: ՀՀ վիճակագրական կոմիտեում միջազգային զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սահմանային  անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկ-նածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով: Ընդ որում, այդ տեղեկատվությունը  ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացվում  և ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվում է սկսած 2011 թվականից (տես՝ https://www.armstat.am/file/article/sv_12_11a_520.pdf): Ինչպես արդեն բազմիցս մեկնաբանվել է, ըստ զբոսաշրջիկների թվաքանակի հաշվարկման համար գործող միջազգային մեթոդաբանության, եթե անձն անընդմեջ` 1 տարուց ավել ապրել և աշխատել է մեկ այլ երկրում, որն իր հիմնական բնակության վայրի  կամ քաղաքացիության երկիրը չէ, ապա նա դառնում է տվյալ երկրի ռեզիդենտը, և նրա հետագա այցելությունը հիմնական բնակության վայրի կամ  քաղաքացիության երկիր համարվում է միջազգային զբոսաշրջություն: Միջազգային զբոսաշրջիկ հասկացությունը բնութագրող ցուցանիշի մասնաբաժինը ընդամենը սահմանահատումներում հաշվարկելու համար հիմք են հանդիսանում  դեռևս 2013թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանում դոնոր կազմակերպությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի համագործակցությամբ իրականացված «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքների հիման վրա ձևավորված գործակիցները: Այսինքն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց որոշակի մասը ևս հանդիսանում է միջազգային զբոսաշրջիկ: Թերևս, ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանության ոչ ճիշտ կիրառմամբ է պայմանավորված այն եզրահանգումը, որ զբոսաշրջիկների թիվն ուռճացված է: Հավանաբար, հեղինակը ՀՀ ժամանողների թվաքանակից հանել է բոլոր ՀՀ քաղաքացիներին:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11