Հատուկ գծանշված տարածքներում ժամանակավորապես կթույլատրվի զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը
2019 և 2020թթ․ ընթացքում Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվել էր տրանսպորտային միջոցների կայանումը։ Նախկինում նշված հատվածներում, ի թիվս այլ մեքենաների, կայանում կամ կանգառ էին կատարում նաև զբոսաշրջային ավտոբուսները:
Մինչև դաշտը կարգավորող իրավական ակտերի վերջնական ընդունումը` ս.թ. մարտի 6-ից Սախարովի և Հանրապետության հրապարակներում (ԱԳՆ-ի նախկին շենքի հարակից տարածք) զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը ժամանակավորապես կթույլատրվի միայն հատուկ գծանշված տարածքներում: Շահումյան հրապարակի հատուկ գծանշված տարածքում կթույլատրվի միայն զբոսաշրջային ավտոբուսների կանգառը, սակայն՝ ոչ կայանումը: