Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժոնաթան Լաքոտին. օրակարգում ֆրանսիական նոր բիզնես նախագծերն են
06/03/2020 18:47
Կիսվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժոնաթան Լաքոտին. օրակարգում ֆրանսիական նոր բիզնես նախագծերն են

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ 2018 թվականից ի վեր Ֆրանսիան հատուկ ուշադրությամբ է վերաբերվում հետհեղափոխական Հայաստանին` գնահատելով կոռուպցիայի դեմ տարվող հետևողական պայքարը: Արդյունքում, դեսպանի խոսքով, ֆրանսիական մի շարք ձեռնարկություններ հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով․ «Նրանք չեն գալիս Հայաստան այլ սուբյեկտիվ պատճառներով. նրանք գալիս են, որովհետև այստեղ կան իրատեսական հնարավորություններ», – ասել է Ժոնաթան Լաքոտը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները և նախարարի հետ միասին նախանշել առաջիկա անելիքները:

Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի հաջողությունը էլ ավելի մեծ չափով կկամրջի երկու երկրների տնտեսությունները: Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ սպասվող խոշոր ապրանքանիշերի մուտքը Հայաստան կփոխի նաև ֆրանսիական ներդրումայի համայնքի վերաբերմունքը երկրի հանդեպ:

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի մանրամասները, որն, ըստ դեսպանի, ֆրանսիական ամենախոշոր ընթացիկ ծրագիրն է: «Այն նորարարական տեխնոլոգիաները և գիտելիքները, որ  պետք է փոխանցվեն մեր ֆերմերներին, կարևորագույն հենակետ են գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու համար: Դա նաև շատ լավ հնարավորություն է լուծելու փոքր տնտեսությունների խնդիրը»,- ասել է նախարարը:

Կողմերը մտքեր են փոխանակել աշխարհագրական նշումներին առնչվող հարցերի վերաբերյալ: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է ստանձնած պարտավորությունների իրականացմանը և ընդգծել, որ կարևոր է նշումների ինստիտուտի կայացումը. «Մենք շարունակում ենք մեր քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ, որոնք պետք է առավելագույն օգուտ ստեղծեն: Մենք շատ ուշադիր ենք այս ծրագրի բովանդակության նկատմամբ՝ նախօրոք ճիշտ ձևակերպելով օրակարգը»,- նշել է նախարարը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում գործող ֆրանսիական կապիտալով ընկերություններին և նրանց առաջիկա ծրագրերին: Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վերջիններիս հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում ՝ քննարկելու առաջացող խնդիրները և ընթացիկ նախագծերը:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83