Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Կենտրոնական բանկը բոլոր ռեսուրսներն ունի կայունություն ապահովելու համար
09/03/2020 14:43
Կիսվել

Կենտրոնական բանկը բոլոր ռեսուրսներն ունի կայունություն ապահովելու համար

Հայաստանում տրանսֆերտների զգալի նվազումը, միջազգային պահուստների էական ավելացումը կարևոր առանձնահատկություններ են նավթի գների անկման համատեքստում երկրում կայունություն պահելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ  Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջին օրերին նավթի համաշխարհային գների կտրուկ անկմանը: Հայաստանի տնտեսությունը փոխկապակցված է Ռուսաստանի և իր մյուս առևտրային գործընկերների հետ: Հետևաբար, եթե նավթի գների անկմամբ պայմանավորված այնտեղ խնդիրներ կան, ապա դրանք կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականին: Այստեղ, սակայն, տնտեսագետը նշեց, որ, ի տարբերություն 2014 թվականին, այս անգամ պետությունը, մի քանի հանգամանքներով պայմանավորված, ունի բոլոր ռեսուրսները կայունության ապահովման համար:

«Նախ ամենակարևորը, տրանսֆերտները: Հայաստան ուղղվող տրանսֆերտները, այն է՝ ֆիզիկական անձանց անունով փոխանցումները ՀՆԱ-ի նկատմամբ, էականորեն նվազել են: Եթե 2013 թվականին այս ցուցանիշը 13 տոկոս էր, 2014 թ.՝ 10.5 տոկոս էր, ապա 2019 թվականին կազմում էր 3.7 տոկոս: Կարող ենք ասել, որ Հայաստանի տնտեսության կախվածությունն օտարերկրյա տրանսֆերտներից  3 անգամ նվազել է: Եթե վատագույն սցենարը դիտարկենք, այն է՝ ռուբլին կարժեզրկվի, կնվազեն Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները, ապա մեր տնտեսության վրա այդ ազդեցությունը կլինի չնչին: Այսինքն , այսօր մեր տնտեսությունն այդքան զգայուն չէ տրանսֆերտների նկատմամբ, որքան 2013-2014 թվականներին էր»,-ասաց Գոռ Ծառուկյանը:

Հաջորդ կարևոր գործոնը դրամի կայունությունն է, Հայաստանի միջազգային պահուստների էական ավելացումը: Տնտեսագետը նշեց, որ դրամի կայունության հաշվին Կենտրոնական բանկն արտարժույթ էր հավաքում շուկայում, համալրում միջազգային պահուստները: 2019 թվականի վերջին Հայաստանի միջազգային պահուստները 2.8 մլրդ դոլար է, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է:

«Եթե նույնիսկ միջազգային զարգացումներով պայմանավորված ոչ ցանկալի էֆեկտ լինի, ապա Կենտրոնական բանկը բոլոր ռեսուրսներն ունի, որ անհրաժեշտության դեպքում գործողությունների դիմի, բացասական հետևանքները կանխելու համար: Կայունությունը մեծ հավանականությամբ հնարավոր կլինի պահպանել», – ասաց Գոռ Ծառուկյանը:

Մարտի 9-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար սահմանվել է 35 դոլար: Գինը 30 տոկոսից ավելի նվազել է: Նավթային ֆյուչերսների ներկայիս անկումն ամենազգալին է դարձել 1991 թվականից ի վեր, երբ ավարտվեց պատերազմը Պարսից ծոցում: Նավթի գնանշումները փլուզվել են այն նորությունների ֆոնին, որ ՕՊԷՔ-ի մասնակիցները մարտի 6-ին չկարողացան երկարացնել նավթի արդյունահանումը նվազեցնելու պայմանավորվածությունը: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում էր պահպանել գոյություն ունեցող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը: Տնտեսագետը նկատեց, որ այս գործընթացը սկսվել է դեռ 2019 թվականի ավարտից: Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներին, ապա Գոռ Ծառուկյանը նշեց, որ այն զգալի հարվածեց Չինաստանի տնտեսությանը, իսկ այդ երկիրը կարևոր օղակ էր համաշխարհային տնտեսության մեջ:

«Կորոնավիրուսի հետ կապված զարգացումները պարզապես արագացրեցին նավթի գների անկման գործընթացը: Այստեղ կարևոր է դիտարկել այն, որ ԱՄՆ-ն, Կանադան և այլ խոշոր երկրներ քայլեր են ձեռնարկել, հավելյալ աշխուժություն են մտցրել տնտեսության մեջ, որ ճգնաժամի ազդեցությունը հնարավորինս քիչ լինի: Չէի ցանկանա կանխատեսումներ անել, սակայն կարծում եմ, որ այս իրավիճակը կարճաժամկետ կլինի, չեմ կարծում, որ նավթի գների անկումը երկարաժամկետ կլինի», – ասաց տնտեսագետը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6