Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրեց երկու նոր ներդրումային ծրագրերի
12/03/2020 12:55
Կիսվել

Կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրեց երկու նոր ներդրումային ծրագրերի

Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին: Ըստ որոշման հիմնավորման, գործադիրը բավարարեց ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) սարքավորումները, համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թիթեղյա տարաների և պտուտակավոր կափարիչների արտադրության համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1.8 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի և նյութերի ձեռքբերման ու շուրջ 150 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 19 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6 նոր աշխատատեղ` 120 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2.9 մլրդ դրամ, որից 2.7 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 98.3 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Կառավարությունը բավարարեց նաև «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տպագրության ոլորտում (թղթից կամ ստվարաթղթից արտադրատեսակներ, թղթի կամ ստվարաթղթի մետաղապատում, տպագրություն, մետաղապատ ստվարաթղթից արտադրատեսակների պատրաստում)։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 281.6 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար եւ 380.2 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 77 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ` 170 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 3.48 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380 240 000 դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01