Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Սուրեն Պարսյան. Որքանո՞վ է Հայաստանն ինքնաբավ արտակարգ դրության պայմաններում
16/03/2020 17:17
Կիսվել

Սուրեն Պարսյան. Որքանո՞վ է Հայաստանն ինքնաբավ արտակարգ դրության պայմաններում

Մարտի 16-ից ուժի մեջ մտած արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարությունը հայտարարել է պարետատուն ստեղծելու մասին: Հայտնի է, որ արտակարգ իրավիճակում առավել սրվում է բնակչության պարենով ապահովման հարցը: Եթե սովորական պայմաններում երկրները կարող են ներմուծման հաշվին ապահովել բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներով, ապա պատերազմի, համաճարակների դեպքում ի հայտ են գալիս բեռների և մարդկանց շարժի սահմանափակումներ: Ներկայումս կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարության օրակարգային հարց պետք է դառնա նաև երկրի պարենային ինքնաբավությունը:

Յուրաքանչյուր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի պարենային ինքնաբավությունը, որը ցույց է տալիս երկրի՝ տվյալ ապրանքի նկատմամբ պահանջարկի բավարարման աստիճանը սեփական միջոցների հաշվին:

Թեև ներկայումս ապրանքների արտահանման և ներմուծման սահմանափակումներ չկան, սակայն առաջին անհրաժեշտության ապրանքներ արտադրող երկրները առաջնահերթ պլանավորում են ապահովել իրենց բնակիչներին, և մեծ է հավանականությունը, որ գործեն արտահանման սահմանափակումներ կամ բեռնափոխադրման ժամանակ լուրջ խնդիրներ ի հայտ գան:

Ցավոք, պետք է արձանագրել, որ պարենային անվտանգության հարցը օրակարգային չի եղել թե՛ նախորդ, թե՛ այս իշխանությունների կողմից, այն դեպքում, երբ Հայաստանը ունի երկու փակ սահման և չավարտված պատերազմ: Միացյալ Հայաստանն, ընդգրկելով 42000 քառ.կմ, ունի չօգտագործված տարածքներ, որոնք կարելի էր շահագործել և որոշ չափով լուծել մեր պարենային ինքնաբավության հարցը. սա մեծ հնարավորություն է, որից չենք օգտվում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանը պարենային ինքնաբավության լուրջ խնդիր ունի հետևյալ ապրանքների մասով՝ ցորեն, տարեկան, եգիպտացորեն, բրինձ, ոսպ, ոլոռ, սիսեռ, բուսական յուղ, խոզի միս և թռչնի միս: ՀՀ կառավարությունը առաջնահերթ պետք է գնահատի այս ապրանքների առկա պաշարները և պետական-մասնավոր համագործակցությամբ ապահովի լրացուցիչ ներկրում: Միաժամանակ այս ապրանքների արտադրությունը խրախուսելու նպատակով նոր գյուղատնտեսական ծրագրեր պետք է մշակվեն և կյանքի կոչվեն:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32