Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Ռոստելեկոմն իր բաժանորդներին ապահովում է շուրջօրյա հեռահար սպասարկմամբ
17/03/2020 10:26
Կիսվել

Ռոստելեկոմն իր բաժանորդներին ապահովում է շուրջօրյա հեռահար սպասարկմամբ

Հետևելով Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի տարածումով պայմանավորված համաշխարհային իրավիճակին և հաշվի առնելով ՀՀ Կառավարության մարտի 16-ի որոշումը՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը ևս շարունակաբար ձեռնարկում է քայլեր ստեղծված իրավիճակում որակյալ և անխափան ծառայություններ մատուցելու և բաժանորդների սպասարկումը հեռահար կազմակերպելու ուղղությամբ:

Գիտակցելով ընկերության բարձր պատասխանատվությունը ներկա իրավիճակում՝ «Ռոստելեկոմ» Հայաստանը ձեռնարկել է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք քայլեր թե՛ աշխատակիցների, թե՛ բաժանորդների համար. ախտահանվել և ախտահանվում են ընկերության գլխամասային գրասենյակը և բոլոր վաճառքի ու սպասարկման սրահները, իրականացվել են հեռահար աշխատանքի բոլոր միջոցառումները ստորաբաժանումների մեծամասնության աշխատակիցների համար՝ միաժամանակ լիարժեք ապահովելով ընկերության գործունեությունը:

«COVID19 վիրուսի տարածման փաստը անհանգստացնող և սթափեցնող է: Մենք քաջ գիտակցում ենք, որ ներկայումս հույժ կարևոր է լինել տեղեկացված և անընդհատ գտնվել ապահով հաղորդակցության մեջ: Այս օրերին ընկերությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները վիրուսի տարածումը կանխարգելելու, աշխատակիցների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման և  միևնույն ժամանակ բաճանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ: «Ռոստելեկոմ» ընկերության անձնակազմը ջանք չի խնայում և աշխատում է  ուժեղացված ռեժիմով ապահովելով անխափան և որակյալ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը: Մաղթում եմ բոլորիս առողջություն»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ընկերությունն այս օրերին հատուկ ռեժիմով աշխատում է՝ ապահովելով անխափան ծառայությունների բարձր որակ` 24/7 ռեժիմով.

– Գործող բաժանորդների համար հասանելի է Հեռախոսային սպասարկման ծառայությունը՝ 060 46 00 00 հեռախոսահամարով, որի օգնությամբ հնարավոր է առանց տնից դուրս գալու կատարել մի շարք գործարքներ (պայմանագրի վերակնքում, ծառայության ավելացում, կասեցում, սակագնային փաթեթի փոփոխություն և այլն):

– Շուրջօրյա ռեժիմով գործում են ընկերության Զանգերի կենտրոնը և Տեխնիկական սպասարկման բաժինը:

– Ընկերության ծառայություններին բաժանորդագրվել կարելի է՝ այցելելով Առցանց բաժանորդագրության էջը՝ https://subscribe.rtarmenia.am/, որը գործում է 24/7 ռեժիմով, ինչպես նաև Հեռախոսային բաժանորդագրության միջոցով՝ զանգահարելով 060 46 46 46 շուրջօրյա հեռախոսահամարին:

– Ընկերության բոլոր բաժանորդներին հասանելի են դարձել Սմարթ հեռուստատեսության մանկական և ժամանցային ժանրերի բոլոր հեռուստաալիքները՝ ապահովելով հաճելի ու հետաքրքիր ինքնամեկուսացում տանը:

– Ընկերության մատուցած ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել առցանց՝ ընկերության պաշտոնական կայքի միջոցով՝ https://rtarmenia.am/payonline :

– Բաժանորդները կարող են ԱՆՎՃԱՐ զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 կարճ հեռախոսահամարով:

Ելնելով աշխատակիցների և բաժանորդների անվտանգությունից և նոր COVID 19 համաճարակի կանխարգելման նպատակներից՝ «Ռոստելեկոմ»-ը հայտարարում է, որ 2020թ. մարտի 17-ից ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման սրահները ժամանակավորապես չեն աշխատելու: Սրահների վերաբացման հետ կապված՝ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

Ընկերությունը կոչ է անում հետևել Առողջապահության նախարարության հրահանգներին և կանխարգելիչ բոլոր միջոցառումներին:

Եղե՛ք առողջ և իրազեկ:

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9