Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն անհատական մոտեցում կցուցաբերի իր վարկառուներին
18/03/2020 10:39
Կիսվել

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն անհատական մոտեցում կցուցաբերի իր վարկառուներին

Ելնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ իրավիճակից և ստեղծված դժվարությունները հաճախորդների հետ միասին հաղթահարելու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի սոցիալական պատասխանատվության սկզբունքներից՝ Արմսվիսբանկը տեղեկացնում է.

Ֆիզիկական անձ-վարկառուների գծով.

– Հիփոթեքային և սպառողական վարկերի գծով մինչև 2020թ-ի հունիսի 15-ը բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները  չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չի կիրառվելու և նշվածը պայմանագրային հարաբերությունների խախտում չի համարվելու: Տվյալ դեպքում անհրաժեշտ է, որպեսզի հաճախորդը նամակ ուղարկի հ[email protected] էլ.փոստին: Բանկը, դիտարկելով վարկառուների հայտերը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:

Իրավաբանական անձ-վարկառուների գծով.

– Բանկի հաճախորդ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերեր՝ հատկապես հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի, հանրային սննդի ոլորտի և այլ առնչվող/հարակից/փոխկապակցված ոլորտներում գործող հաճախորդներին, ովքեր կորոնավիրուսով պայմանավորված կունենան վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ, Բանկը պատրաստակամ է ցուցաբերել անհատական և ճկուն մոտեցում՝ մինչև հունիսի 15-ը չմարելու դեպքում չկիրառելով տույժ տուգանքներ և տրամադրելով մարման արտոնյալ ժամանակաշրջան:

Այդ նպատակով իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները պետք է դիմեն բանկ՝ զանգահարելով իրենց սպասարկող վարկային մասնագետներին կամ ուղարկելով վերանայման հայտ/դիմում [email protected] հասցեով:

Բանկը միաժամանակ հորդորում է եկամուտ ստացող բոլոր հաճախորդներին, հնարավորության դեպքում, իրականացնել իրենց վարկերի գծով նախատեսված վճարումները՝ ապագա մարումների բեռը թեթևացնելու նկատառումներից ելնելով:

Կապված աշխարհում և Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսի (COVID-19) տարածման վտանգի հետ՝ Ձեր իսկ և աշխատակիցների անվտանգությունից ելնելով, կանխարգելման նպատակով խորհուրդ ենք տալիս նվազագույնի հասցնել ֆիզիկական այցելությունը Բանկ:

Գործարքները կարող եք կատարել

– Ինտերնետ-բանկ (մոբայլ բանկ) համակարգի միջոցով, անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Բանկ ինտերնետ-բանկ համակարգի տրամադրման նպատակով, որի տրամադրումը և սպասարկումը անվճար է:

– ԹԵԼ-ՍԵԼ, ԻԶԻ ՓԵՅ կամ Իդրամ համակարգերի միջոցով, որոնց միջնորդավճարների վճարումը 19.03.2020թ-ից մինչև 15.06.2020թ.-ը կիրանակացվի բանկի կողմից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել.

Հիփոթեքային և սպառողական վարկերի հետ կապված հարցերով՝

+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 124, 127, 128, 209,)

Կորպորատիվ վարկավորման հետ կապված հարցերով՝

+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 191, 136, 154,)

Նախագծերի ֆինանսավորման հետ կապված հարցերով՝

+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 218, 113)

Հաճախորդների ընթացիկ սպասարկման հետ կապված հարցերով՝

+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 191, 187)

Ընդհանուր հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝

– Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն Գևորգ Խաչատրյանին +(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 200)

Բոլորին մաղթում  ենք առողջություն:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2