Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում
18/03/2020 15:16
Կիսվել

Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում

Հայաստանում Beeline-ը, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկացնում է, որ մարտի 17-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ռոումինգում գտնվող բոլոր բաժանորդներն անվճար կարող են զանգահարել ՀՀ Առողջապահության նախարարություն` +37410550601 և +37460838300 հեռախոսահամարներով:

Մարտի 17-ին, 15 օր գործողության ժամկետով անվճար տրամադրվել է 500 ՄԲ, մեր բոլոր բաժանորդներին, ովքեր գտնվում են Եվրոպայում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, Իսրայելում և մի շարք այլ երկրներում:

Մինչև մարտի 31-ը ներառյալ Եվրոպայի բոլոր երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, Իսրայելում և մի շարք այլ երկրներում կգործեն իջեցված սակագներ, մասնավորապես.

– 5 անգամ կնվազի ինտերնետի սակագինը և կկազմի 10 դրամ:

– 3 անգամ կնվազի դեպի Հայաստան ելքային զանգի մեկ րոպեի սակագինը և կկազմի 50 դրամ:

«Beeline-ը մշտապես հոգ է տանում իր բոլոր բաժանորդներին անխափան ու մատչելի կապ տրամադրելու համար, իսկ այս բարդ իրավիճակում երկրից դուրս գտնվող մեր հայրենակիցները կկարողանան օգտվել ինտերնետից և ելքային զանգեր կատարել դեպի ՀՀ իջեցված գներով՝ մտերիմների հետ շփումը էլ ավելի հարմարավետ դարձնելով», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Իջեցված սակագները կգործեն նաև Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցների համար։ Դեպի Հայաստան զանգի մեկ րոպեն կարժենա 50 դրամ, նախկին 250 դրամի փոխարեն, իսկ ՄԲ-ի արժեքը 250 դրամից կիջեցվի 10 դրամի։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69