Տնտեսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 422.00+1.00 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 77.46-2.81 WTI - 73.77-2.77
COMEX:  GOLD - 2635.70-0.99 SILVER - 30.79-2.72
COMEX:  PLATINUM - 961.80-1.62
LME:  ALUMINIUM - 2571.00-3.27 COPPER - 9742.50-1.88
LME:  NICKEL - 17776.00-1.53 TIN - 32867.00-3.06
LME:  LEAD - 2103.00-2.12 ZINC - 3091.00-2.63
FOREX:  USD/JPY - 148.35+0.27 EUR/GBP - 1.0966-0.15
FOREX:  EUR/USD - 1.0966-0.15 GBP/USD - 1.3086-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42080.37+0.30 NASDAQ - 18182.92+1.45
STOCKS US: S&P 500 - 5751.13+0.97
STOCKS JAPAN:  NIKKEI - 38937.54-1.00 TOPIX - 2699.15-1.47
STOCKS CHINA:  HANG SENG - 20926.79-9.41 SSEC - 3489.78+4.59
STOCKS EUR:  FTSE100 - 8190.61-1.36 CAC40 - 7521.32-0.72
STOCKS EUR:  DAX - 19066.47-0.20
08/10/2024  CBA:  USD - 387.42+0.49 GBP - 507.44+2.03
08/10/2024  CBA:  EURO - 425.54+1.27
08/10/2024  CBA:  GOLD - 32895.25-71.60 SILVER - 397.09-1.74
Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը Իրանից
19/03/2020 16:04
Կիսվել

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը Իրանից

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։

Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև:

Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:

Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։

Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը

Ապրանքների ցանկը՝

Քլորիդ ծովի ջուր՝ 2501

Ծծումբ ոչ սուբլիմացված՝ 2503

Ցեմենտի կլնիկեր՝ 252310

Նավթային կոքս, նավթային բիտում եւ բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ՝ 2713

Հեղուկ քլոր՝ 2801

Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային՝ 2802

Քլորոսուլֆոնային թթու՝ 2806

Ծծմաթթու, օլեում՝ 2807

Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ՝ 2808

Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ.

նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա)՝ 2815

Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ՝ 2828

Սուլֆիտներ, թիոսուլֆատներ.՝ 2832

Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ)՝ 2836

Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով՝ 2849

Ածխաջրածնի ածանցիալներ՝ 2904

Բազմակարբոնաթթուներ՝ 2917

Ամոնիումի նիտրատ, այդ թվում՝ ջրային լուծույթում՝ 3102 30

Պլաստամասա և պլաստմասայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ 3901-ից 3907

08/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.42
+0.49
Եվրո (EUR)
425.54
+1.27
Ռուբլի (RUR)
4.02
+0.00
Լարի (GEL)
141.65
+0.64
32895.25
-71.60
Արծաթ
397.09
-1.74