
2020թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,468 դրամ
2020թ. հունվար փետրվար ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,468 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 10.4% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 12.1%-ով և կազմել 163,238 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.8%-ով և կազմել 203,840 դրամ։