Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Առաջին եռամսյակում 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան
30/03/2020 21:53
Կիսվել

Առաջին եռամսյակում 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան

Հայաստանում առաջին եռամսյակում զբոսաշրջիկների այցելությունների նվազում է եղել, 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել երկիր։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե մարտ ամսին զբոսարջության ոլորտում ինչ կորուստներ են արձանագրվել` հաշվի առնելով համաճարակային իրավիճակը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում ֆինանսական կորուստների մասով դեռ հաշվարկ չի կատարվել, սական խոսքը մոտ 134 միլիոն դոլարի կորստի մասին է։

«Եթե հաշվարկենք, թե մեկ զբոսաշրջիկը որքան է ծախսում Հայաստանում, ապա դա կլինի մոտ 175 հազար×770 ԱՄՆ դոլար։ Դա բավականին զգալի կորուստ է զբոսաշրջային ոլորտի համար՝ հաշվի առնելով, որ առաջին եռամսյակը ամենաակտիվը չէ։ Երկրորդ եռամսյակի պատկերը կարող է ավելի վատ լինել, քանի որ փակ են սահմանները, թռիչքները դադարեցված են, հետևաբար՝ զբոսաշրջային այցելություններ գրեթե չեն լինելու։ Դա նշանակում է, որ այն ֆինանսական մուտքերը, որը Հայաստանը ունենում էր զբոսաշրջության միջոցով, չեն լինելու»,- ասաց Սաֆարյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 482 է, վիրուսից մահացել է 3 անձ, ապաքինվել` 30 քաղաքացի:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98