Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Պետության աջակցությունից օգտվելու համար երկու օրում հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 120 ՓՄՁ
03/04/2020 16:49
Կիսվել

Պետության աջակցությունից օգտվելու համար երկու օրում հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 120 ՓՄՁ

Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում արդեն ավելի քան 120  փոքր ու միջին ձեռնարկություն է դիմել աջակցություն ստանալու համար: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դեռևս վաղ է, որ կարողանամ ամփոփ թվերով խոսել: Բայց այս երկու օրում երրորդ միջոցառման՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցության գործիքի շրջանակում, այդ կազմակերպություններից արդեն ստացել ենք 120-ից ավելի դիմումներ: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 1,4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ»,-ասաց Խաչատրյանը:

Պետությունն այդ դիմումները ստանաուց հետո դեռ պետք է պարզի, թե արդյոք նրանք բավարարո՞ւմ են անհրաժեշտ պահանջներին, օրինակ՝ ունե՞ն հարկային և վարկային կարգապահություն: Այդ տեղեկությունը ստուգում են թե ԱԿՌԱ համակարգում, թե ՊԵԿ-ում:

Աջակցության այս գործիքից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն դրամ իրացման շրջանառություն, չեն ունեցել ժամկետանց վարկային պարտավորություններ, ժամկետանց հարկային պարտավորություններ: Աջակցության համար կարող են դիմել մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, առողջապահական ծառայությունների, սպասարկման այլ ծառայություներում գործող ՓՄՁ-ները:

Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին երեկու տարին, այսինքն՝ 24 ամիսը կլինեն անտոկոս: 25-36-րդ ամիսների համար կգործի 12 տոկոս տոկոսադրույք, օգտվողներն ունենալու են հնարավորություն՝ առաջին 6 ամսվա ընթացքում չմարել վարկերը:  Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի վճարման համար ոչ ավել, քան 3 ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր և տուրքեր պարտադիր վճարումներ անելու համար, հումքի գնման և ներմուծման համար` պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, ինչպես նաև՝ հանրային ծառայությունների վճարման և վարձակալական վճարումների համար:

Անդրադառնալով գյուղատնտեսության աջակցության գործիքին՝ նախարարը հիշեցրեց, որ այն նոր չէ կառավարության աջակցության տեսանկյունից, սակայն նոր է միայն աջակցության ծավալների տեսանկյունից: Ուղղությունները նույնն են մնացել, ավելացվել է մեկ կարևոր ուղղություն՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողները կարող են դիմել նաև մինչև 1 մլն դրամ միկրովարկավորման համար: Գյուղատնտեսական կոպերատիվների համար ևս հնարավորություն կա, այն նոր պետական համաֆինանսավորման հնարավորություն է պարունակում:

Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը մշակել և ընդունել է մի շարք միջոցառումներ:  Չորս աջակցության գործիք հիմանկանում բիզնեսի, գյուղատնտեսության համար են:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08