
Սերգեյ Բագրատյան. Գյուղոլորտում այս պահին ներդրումներ անելով՝ սեպտեմբերից պարենային անվտանգության ապահովման հարց կլուծենք
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ զրուցել ենք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների, կառավարության՝ վնասների մեղմման ծրագրերի արդյունավետության մասին:
Պատգամավորը նկատում է՝ դրանք բիզնեսը ոտքի չեն հանի, բայց կառավարությունը պատասխանատու է յուրաքանչյուր քաղաքացու համար, ուստի գոյության ռեժիմի պահպանման համար իրավիճակային լուծումներն արդարացված է համարում: Սերգեյ Բագրատյանը նկատում է, որ առավել արդյունավետ, հեռանկարային ու կարևոր է հիմա գյուղատնտեսության ոլորտի ներդրումներն ու աջակցությունը գյուղոլորտին:
«Այս պահին շահեկան է գյուղոլորտը, որտեղ ռիսկերը նվազ են, գյուղերում էլ համաճարակի նվազման վտանգն է փոքր, որովհետև սոցիալական հեռավորությունն ու մաքուր օդը կան գյուղատնտեսական աշխատանքներում: Ժամանակն է՝ ցանքատարածություններն ավելացնենք, անասնագլխաքանակն ավելացնենք, վերամշակման փոքր ձեռնարկություններ ստեղծենք: Այդ ուղղությամբ հիմա քայլեր անելով՝ կարող ենք ապահովագրել մեզ հետագայում. սեպտեմբերից պարենային անվտանգության ապահովման կհասնենք», – ասում է պատգամավորն ու կառավարությանն առաջարկում առաջանցիկ վարկավորման ռեժիմով ֆինանսավորել ոլորտը:
Մենք, իհարկե, հետաքրքրվեցինք, թե ինչ ազդեցություն է թողել կորոնավիրուսը ֆինանսական ոլորտի վրա, հատկապես վարկային արձակուրդի ու ֆինանսական գործարքների նվազման պայմաններում: Սերգեյ Բագրատյանը նկատում է՝ սպառողական վարկերով կամ այլ օրախնդիր լուծումներին ուղղվող գումարները վերադարձելի չեն: Այս համատեքստում պատգամավորը կարծում է, որ ամենաարդյունավետ, ամենակարևոր ծախսն այս պահին պետք է ուղղված լինի գյուղոլորտին: Այս իրավիճակում առաջնային չի համարում նաև տուրիզմի ոլորտի ֆինանսավորումը: Կարծում է՝ դրա ժամանակը հետո կգա, երբ հաղթահարենք ստեղծված իրավիճակը՝ առանց պարենի պաշարի պակասության:
10:30 16/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 408.00 |
AMD / EUR | 410.00 | 416.00 |
AMD / RUR | 6.50 | 6.80 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս