Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար
08/04/2020 16:14
Կիսվել

Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար

Այսօրվանից մինչև ս.թ. մայիսի 31-ը Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային  և u Կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման մի շարք կայքերից ու հավելվածներից՝ չվճարելով օգտագործված ինտերնետի համար։ Դրանցից են www.zoom.us կայքը և Zoom հավելվածը, Skype-ը, Viber-ը, նաև WhatsApp հավելվածը, www.armedu.am-ն ու մի շարք այլ կայքեր:

Սա իրականացվում է Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և ԿԳՄՍ նախարարության հետ գործակցության շրջանակում, որը միտված է խթանելու հեռավար ուսուցումը Հայաստանի ողջ տարածքում:

«Ucom ընկերությունը խիստ կարևորում է որակյալ կրթությունը, իսկ այս օրերին մեր աշխատակիցներից շատերն իրենց կամավորական աջակցությունն են ցուցաբերում մարզերի դպրոցականներին՝ հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման գործընթացում: Տվյալ առաջարկի շնորհիվ, ի դեպ, նույնիսկ u Կանխավճարային 1000 և 1500 սակագնային պլաններից օգտվող բաժանորդներն ընդամենը 1000 կամ 1500 դրամի դիմաց ստանում են առցանց կրթվելու և շփվելու նույնչափ հնարավորություններ, որքան և մյուս սակագնային պլանների բաժանորդները։ Ucom-ը գիտակցում է, որ հիմա առավել քան երբևէ մարդիկ պետք է շարունակեն առցանց կրթվել ու պահպանել իրենց կապը թե՛ մտերիմների, թե՛ գործընկերների հետ, այդ պատճառով է կայացրել այս բաժանորդամետ որոշումը», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշենք նաև, որ Ucom-ի շարժական հեռախոսակապի կանխավճարային SIM քարտերը u Պարզ սակագնային պլանով այս օրերին կարելի է ձեռք բերել «Հայ Մամուլի» բոլոր գործող կրպակներից և Հայփոստի բաժանմունքներից: Քարտը ձեռք բերելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և վճարել 1000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին: Առաջարկից օգտվելու համար հարկավոր է անցում կատարել u Կանխավճարային սակագնային պլաններից մեկին՝ հավաքելով համապատասխան ակտիվացման կոդը. *254# կոդը u1000 սակագնային պլանն ընտրելու համար, *251# կոդը u1500 սակագնային պլանին, *252#՝ u2000, ինչպես նաև *253# կոդը u3000 սակագնային պլանին անցնելու համար: Ի դեպ, քարտն ակտիվացնելուց հետո Ucom-ի ծառայությունները կարելի է կառավարել Ucom հավելվածի և ակտիվացման կոդերի միջոցով:

Հիշեցնենք նաև, որ Ucom-ի կանխավճարային քարտեր, ինչպես նաև սմարթֆոններ, պլանշետներ և հեռակառավարման վահանակներ կարելի է ձեռք բերել նախևառաջ առցանց՝ Ucom-ի ինտերնետ խանութից:  Առաքումը գործում է Երևան քաղաքում և մի շարք մարզային քաղաքներում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45