
Կառավարության աջակցությամբ տնտեսավարողներին բավարարվել է 1 մլրդ 433 միլիոն դրամ վարկային փաթեթ
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի ներդրման արդյունքում ներկայումս բանկային համակարգը տնտեսավարողներին բավարարել է 1 միլիարդ 433 միլիոն դրամ վարկային փաթեթներ, փաստացի տրամադրել է 520 միլիոն դրամ վարկային միջոցներ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով կառավարության տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը։
Ըստ նախարարի՝ կառավարությունը երեք գործիքների՝ համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառման եղանակով, տրամադրում է աջակցություն տնտեսավարողներին։
Առաջին միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության։
Կարեն Խաչատրյան