Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի 1 տարով
09/04/2020 17:21
Կիսվել

Մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի 1 տարով

Գործադիրը հավանություն է տվել 2019 թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ, 2014 թ. մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրել է՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պայմանագրով սահմանված 2020 թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այն վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը միջինում 3 տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից: Այդ ապրանքներն են՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ և այլն:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ որոշումների կարևորությունը հատկապես այս օրերին, երբ որոշակի գնաճային ճնշումներ են նկատվում շուկայում: Վարչապետը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվել է այսօր շուկայում առկա իրավիճակով:

ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ Երևանում և հանրապետության մարզերում իրականացվող ամենօրյա մոնիթորինգի արդյունքներով ամենաշատ սպառման ենթակա ապրանքային շուկաներում այսօր արդեն դիտվում է գների նվազման որոշակի միտում: «Այսինքն՝ ոչ թե համեմատած փետրվարի, այլ մարտ ամսվա ընթացքում, երբ գինը փոքր- ինչ բարձրացել էր, սկսել է արդեն նվազել: Գների աճման միտումը 1-4 տոկոսի սանդղակում է, և գների կտրուկ բարձրացում կոնկրետ ապրանքատեսակների մասով տեղի չի ունեցել: Մենք համեմատություն ենք արել 2018 թ.-ի նուն ժամանակահատվածի հետ կոնկրետ այդ ապրանքատեսակների մասով և ունենք հետևյալ պատկերը, օրինակ՝ շաքարավազն այս տարվա փետրվարին եղել է 230, ապրիլի 8-ի դրությամբ դարձել է 255 դրամ, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածում 1 կգ շաքարավազն արժեցել է 338 դրամ»,-ասել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ նույն պատկերն է նաև այլ ապրանքների, մասնավորապես՝ կարագի, դիզվառելիքի, առումով: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ այս թվերը ցույց են տալիս, որ շուկայում կա մրցակցություն, ինչի արդյունքում գնանկում է նկատվում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թ.-ին և 2020 թ.-ի առաջին երկու ամիսներին բազմաթիվ ուղղություններով գնանկում է եղել, և դա պետք է արձանագրել այսօրվա գնաճի մասին խոսելիս: «Իհարկե, մենք ամենօրյա ռեժիմով քննարկում ենք, և այստեղ պետք է ուշադիր լինել հատկապես մարզային խանութների և ոչ ցանցային առևտրի կետերի և խանութների նկատմամբ: Մենք մոնիթորինգ ենք իրականացնում հիմնականում ցանցային խանութներում, բայց դրանից դուրս կարող են տեղի ունենալ երևույթներ, որոնք տնտեսապես արդարացված չեն, և մենք պետք է ուշադիր լինենք դրանց նկատմամբ:

Իհարկե, կառավարությունը և պետական մարմինները պետք է ուշադիր լինեն գների նկատմամբ, բայց դա նաև պետք է բավականին ճշգրիտ անել: Եթե հանկարծ փորձենք արհեստական միջամտություն անել գների նկատմամբ, մենք շուկայում կունենանք դեֆիցիտ, որովհետև ուղղակի մարդիկ, գործարարները կդադարեն ապրանքներ ներկրել: Եվ այստեղ կա երկու եզր՝ առաջինը, որ արհեստական միջամտություն չլինի, և երկրորդ՝ իրավիճակից գերշահույթներ ստանալու երևույթներ չլինեն:

Ես ուզում եմ կրկին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն այն փոքրաթիվ երկրներից էր և երկրներից է, որտեղ խանութների դատարկ ցուցափեղկերի երևույթներ չեն նկատվել: Այսօր կան այդպիսի երևույթներ նույնիսկ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներում», -ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկումը կարևորել է հատկապես գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի առումով: Նշվել է նաև, որ անցած գիշեր, չնայած ցրտահարության վտանգին, էական վնասների մասին տեղեկություններ այս պահին չկան:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21