Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հակոբ Ճաղարյանը՝ Տաթևիկ Ռևվազյանին. Մի մտեք անձնական դաշտ, ցանկացած ապատեղեկատվություն պարտական եք հիմնավորել
15/04/2020 12:35
Կիսվել

Հակոբ Ճաղարյանը՝ Տաթևիկ Ռևվազյանին. Մի մտեք անձնական դաշտ, ցանկացած ապատեղեկատվություն պարտական եք հիմնավորել

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այսօր նայել եմ ՀՀ ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Գալուստ Պողոսյանի և ֆիզարձակուրդում գտնվող Տաթևիկ Ռևազյանի օնլայն հարցազրույցի մի մասը:

Ես իմպաշտոնաթողությունից հետո ունեցած բոլոր ելույթներում բազմիցս ընդգծել եմ, և ոչ մի անգամ չեմ տեղափոխել համակագային կարգավորումների խնդիրները անձնական հարթակ:

Թեկուզ դուք այսօր դա արեցիք, համեմելով այն մի քանի բացարձակ ստերով, ես չեմ պատրաստվում հետագայում ևս ձեզ պատասխանել նույն ձևով: Սա իմ խնդրանքն է` պահել ձեր դիրքը, և չտրվել արդարանալու գայթակղությանը այլոց չհիմնավորված սխալականացնելու ճանապարհով:

Հիշեք, որ ցանկացած իրական ընդիմադիր, կամ «դեղին» լրատվամիջոցի այս պահին ավելի շատ հետաքրքրում է սկանդալը, քան ոլորտի կարգավորումները:

Եվ այդ կապակցությամբ ունեմ մի շարք դիտողություններ և առաջարկություններ`

1. ԱՈւԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ իմ կողմից եվրոպական Ծննդյան տոների նախաշեմին հավաքագրած միջազգային աուդիտորների թիմը Չուներ ավիացիոն իշխանությունների մակարդակով փաստաթղթերի պատրաստման և մասնագետների որակավորման իրավասություն: և որ նրանք աշխատել են միայն ավիաընկերություններում ու չեն կարող կատարել վերը նշված գործառույթները: Իսկ գալու նպատակը թուղթ տպելն էր:

Ցավում եմ, բայց այսօրվա հարցազրույցը հետաքրքրել է ոչ միայն հայաստանյան հասարակությանը, կան այլ հետաքրքրվողներ: Այդ թվում իմ հրավիրած թիմի անդամներ Ջորջիո Կոսսենտինին (Իտալիա), Մարկո Մարունիչը (Խորվաթիա) և Նատալյա Պողոսյանը (Հայաստան):

Նրանք ներկայացրել էին միջազգային կազմակերպությունների կողմից (ICAO, IATA, EASA) իրենց շնորհված արտոնագրերը ավիացիոն իշխանություններին խորհրդատվություն, աուդիտ և մասնագետներ վերապատրաստելու վկայագրերը (թվով մի քանի տասնյակ), և իրենց որակավորման հավաստագրերը, որոնք ես ներկայացրել եմ ՔԱԿ ղեկավարին:

Չունենալով իրավասություններ այդ մասնագետների անձնական փաստաթղթերը այս գրառումով ներկայացնելու, ես իրավունք չունեմ նրանք հրապարակել:

Բայց քանի որ նրանք արդեն ինձնից բացատրություն են պահանջում իրենց մասին տարածված, իրենց որակավորումը թերգնահատող, և մասնագիտական կարողությունները ստորադասող հայտարարության համար, առաջարկում եմ ՔԱԿ ղեկավարությանը հրապարակել այդ փաստաթերը: Կամ ներողություն խնդրեք վարկաբեկման համար:

Կարծում եմ` հանրության առջև պետական մարմնի կողմից արված հայտարարության հիմնավորումը ժողովրդավարական իշխանությունների գործելաոճի պարտադիր բաղադրիչն է:

Հակառակ դեպքում նրանք սպառնում են բարձրաձայնել այդ հարցը համաշխարհային ավիացիայի ոլորտի կարգավորիչ մարմիններում:

Նրանց մասնագիտական որակավորման մասին ցանկացողները կարող են ծանոթանալ Linkedin հարթակում:

2. EASA ԶԵԿՈւՅՑԻ ՄԱՍԻՆ

Այսօր առաջին անգամ բաց հայտարարվեց թվով 42 հայտնաբերված անհամապատասանության մասին: Բայց բերվեցին օրինակներ միայն ամենաթեթևներից, ամենաանշառներից:

Կարծում եմ, ազնիվ կլիներ խոսել իրականորեն ավելի զգալի բացթողումների և ակնհայտ խախտումների մասին, որոնց պատճառով հայկական 2 ավիաընկերություն զրկվելեն արդեն իսկ ստացված, դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից:

Փաստաթուղթն ամբողջությամբ արդեն իսկ շրջանառվել է մամուլով: Ամբողջական տեքստին ծանոթանցել են բոլոր հետաքրքրվողները: Եվ ոչ մի տեղ նշված չի, որ այդ արգելքը ժամանակավոր է:

Իսկ դրա փոխարեն հստակ նշված է, ինչի պատճառով են նրանք իրականում զրկվել իրենց իրավունքից:

Եվ բոլորովին կարիք չկա այդ փաստաթղթի գաղտնիութունը արհեստականորեն տեղափոխել պետական գաղտնիքի դաշտ, թե բա, հակառակորդները կիմանան, մեր պետությանը վնաս կհասցվի…

Այդ փաստաթուղթը վաղ թե ուշ ամբողջությամբ կհայտնվի համաշխարհային ավիացիոն պարբերականներում: Հիմա, կամ մի քանի շաբաթ անց: Ինչքան էլ թաքցվի:

Այդ պարագայում թաքցնելու բացատրությունն ավելի դժվար կլինի:

Խոսվեց, որ նշված չի 2 տարվա ընթացքում տեղի ունեցած բացթողումների մասին: Այլ խնդիրներն ավելի վաղուց են գալիս:

Սա հերթական անճշտությունն է: Ամբողջ փաստաթուղթը պատրաստված է այդ գաղափարի շուրջ: Իսկ 2 տարվա ընթացքում բացթողումների մասին կան նաև կոնկրետ նշումներ:

3. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Նշվեց, որ ես հրաժարվել եմ ՔԱԿ հետ փաստաթղթի մշակման գործընթացից: Հիմնավորելով որ, իբր, կամ միայն իմ ներկայացրած, մասնագիտական թիմի կողմից պատրաստած հայեցակագը, կամ ոչինչ:

Սա նույնպես իրականության խեղաթյուրված տարբերակ է:

Ես անցյալ` 2019 թ Ապրիլին ներկայացրել եմ հայեցակարգ, մինչ որի ընդունումը այն քննարկման համար ամբողջությամբ դրել եմ շրջանառության ՖԲ-ում:

Այս պոստին կցել եմ 2019 թ, իմ կողմից շջանառության դրված փաստաթուղթը:

ՔԱԿ-ը, ներկայացնելով իր դիրքորոշումը այդ փաստաթղթին (Հուսով եմ այդ դիրքորոշումը կդնեք ձեր էջին, մասնագետների գնահատականը ստանալու համար: Այն պետական գաղտնիք չի պարունակում), չի ունեցել որևէ տարբերակ, ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ոչ մի փաստաթուղթ, որի շուրջ կարելի էր քննարկումներ անց կացնել:

Դրանում ես նրանց չեմ մեղադրում: Համաձայն ՀՀ օրենքների (Հետաքրքրվողները իմ տարբերակի առաջին գլուխներում կգտնեն հղումը համապատասխան օրենքներին) Ոլորտի Հայեցակարգը դուրս է ՔԱԿ գործառույթների շրջանակից: Եվ դա ՔԱԿ-ին որպես թերություն ներկայացնելը արդար չի լինի:

Բայց միաժամանակ ՔԱԿ-ը ստացել է այդպիսի հրահանգ: Եվ չունենալով սեփական տարբերակը, բայց փոխարենը ունենալով «դիրքորոշում» , որ իմ ներկայացրածը պիտանի չի, ինձ առաջարկում էր կողմ դնել արված աշխատանքը, և իրենց հետ համատեղ ստեղծել մի նոր փաստաթուղթ:

Այդ նպատակով հետևողականորեն մերժվել է ցանկացած գործնական տարբերակ: Ինչի հետևանքով ներկայացնելուց մեկ տարի անց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի զարգացման Հայեցակարգը դեռևս «քննարկման» փուլում է:

Այո, ես հրաժարվել եմ համագործակցել դատարկ թղթի հետ աշխատելու ՔԱԿ առաջարկած միակ հնարավոր տարբերակից:

Եթե իմ ներկայացրածը ճիշտ չէ` կխնդրեմ ՔԱԿ ղեկավարությանը ներկայացնել իրենց հայեցակարգը, ինչպես ես եմ այժմ կրկնում մոտ մի տարի առաջ իմ ներկայացրած տարբերակը:

Սրանից հետո էլ չեմ հետևել հարցազրույցին: Քանի որ այն իր ոգով ու ձևով չէր տարբերվում նախորդներից:

ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐ

1. Քանի որ EASA զեկույցն այժմ գտնվում է, կամ մոտ օրերս կհատնվի ավելի բարձր ատյանում` Եվրոհանձնաժողովում, և որը վեր է ՔԱԿ հասանելիության սահմաններից, խնդրել, աղաչել կառավարությանը, դիմել Եվրոհանձնաժողովին ՀՀ Ավիացիոն իշխանությունների «դատավճռի» կայացումը հետաձգել մի քանի ամսով:

2. Անհապաղ վերադառնալ 2019 թ իմ առաջարկած ֆորմատին` հրավիրել համապատասխան միջազգային մասնագետների, ՀՀ ՔԱԿ վերջին 2 տարվա բացթողումները շտկելու և մասնագետներ վերապատրաստելու համար: Անկասկած, սա արդեն ավելի թանկ կարժենա, քան նախորդ տարվա իմ հավաքագրած խմբի համար նախատեսված մոտ $30.000 : Սակայն դա արդեն էդքան էական չի: Սև ցուցակում հայտնվելը ավելի թանկ կնստի երկրի վրա և հեղինակության, և ֆինանսական տեսակետներից:

3. Հավաքագրել ԲՈԼՈՐ առողջ ուժերին, ավիացիայի մասնագետներին, որոնք նվիրված են երկրին և ավիացիային: Այդ թվում և ՔԱԿ-ից վերջին 1,5-2 տարում հեռացածներին: Նրանք կան, և կգան փրկության: Բայց նախ պետք է ներողություն խնդրել նրանցից վերջին տարիներին վարած քաղաքականության համար և տալ գրավականներ, որ նրանք հերթական անգամ խաբված չեն լինի:

4. Ամբողջությամբ վերակազմավորել ՔԱԿ կառույցը անցնելով այն կառուցվածքին, ինչը ձեզ ներկայացրեվեց անցյալ տարի Արմեն Պապիկյանի և իմ կողմից: Դա մեր քմահաճույքը չի: Դա միջազգային պահանջներ են: Պետական կառույցը շահերի բախումից խուսափելու համար պետք է ունենա 3 իրարից անկախ ճյուղ`

– օրենքներ ընդունող,

– կատարող

– վերահսկող

Նրանք պետք է կատարեն ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունների հիմնական գործառույթները`

– թռիչքային պիտանելիության

– թռիչքային անվտանգության

– ավիացիոն անվտանգության

– օդանավակայանների գործունեության

– նավիգացիոն ծառայություններ կարգավորման

ոլորտների կարգավորումներ

– ձևակերպման,

– կատարման

– վերահսկողության

ոլորտներում:

Նշածս գործառույթների համար մասնագետտների մինիմալ քանակութունը 27 հոգի է (Օդանավակայանների և նավիգացիոն ծառայությունների գործառույթները սկզբի համար կարելի է համատեղել):

5. Մի ստեք և մի թաքցրեք իրականությունը հանրությունից: Ամեն գաղտնիք շատ կարճ կյանք ունի: Հիշեք` աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ավիացիոն հրատարակություններ, որոնք ոչ մի փաստաթուղթ բաց չեն թողնում:

Մի մտեք անձնական դաշտ: Ցանկացած ապատեղեկատվություն պարտական եք հիմնավորել: Ինչպես ես եմ դա անում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98