Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Փորձագետները պատմել են աշխարհի և Հայաստանի համար գլոբալ ջերմացման հետևանքների մասին
15/04/2020 19:12
Կիսվել

Փորձագետները պատմել են աշխարհի և Հայաստանի համար գլոբալ ջերմացման հետևանքների մասին

Ինչի՞ կարող է հանգեցնել առաջիկա տասնամյակներում ջերմաստիճանի բարձրացումը առաջիկա տասնամյակների ընթացքում, ինչպե՞ս է փոխվում կլիման աշխարհում ու Հայաստանում, ինչպես նաև, ինչ անել՝ դադարեցնելու համար նեգատիվ երևույթները, այս հարցերի շուրջ են խոսել փորձագետները՝ «Նկատե՞լ ես, ինչպես է փոխվել մոլորակը» խորագիրը կրող առցանց միջոցառման ժամանակ։ Միջոցառումը կազմակերպել էր «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի հետ։

Բացելով միջոցառումը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը նշել է, որ շատ մարդկանց մոտ գլոբալ ջերմացման շուրջ սխալ պատկերացում է ձևավորվել։ Շատերը մտածում են, որ դա «սարերի ետևում է»․ հալչում են սառցադաշտերը, բարձրանում է համաշխարհային օվկիանոսի մակարդակը, մեծանում է անապատային տարածքը և այլն։ Սակայն նրանք չեն հասկանում, որ բնության ներկա էքստրեմալ երևույթները բնության վրա մարդու բացասական գործունեության հետևանքներն են։  Նման երևույթների վառ օրինակներն են Փամբակում 2006 թվականին տեղի ունեցած մրկկահողմը, գոլֆի գնդակի մեծության կարկուտը և Արմավիրում 2015 թվականին տեղի ունեցած ցրտահարությունը։   

«Հայաստանում գրանցվել է միջին տարեկան ջերմաստիճանի զգալի ավելացում․ 1929-2016 թթ․-ին ջերմաստիճանը բարձրացել է 1․23 աստիճանով, իսկ տեղումների քանակը կրճատվել է 10%-ով։ Նվազում են նաև անտառային տարածքները, տուժում է էկոբազմազանությունը, կրճատվում են ջրային պաշարների ծավալները, այդ թվում՝ Սևանա լճի։ Եվ այդ ամենը ուղղակիորեն ազդում է բազմաթիվ ոլորտների վրա․ գյուղատնտեսություն, ջրային պաշարներ, զբոսաշրջություն, ընդհանուր ենթակառուցվածքներ, և, որ ամենակարևորն է՝ անդրադառնում է մարդկանց առողջության և ինքնազգացողության վրա։ Օրինակ՝ Հայաստանում գյուղատնտեսությունը կազմում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 20%-ը, ինչը ազգային տնտեսությունը դարձնում է խոցելի և մեծ կախման մեջ է պահում կլիմայի փոփոխությունից»,-մեկնաբանում է Դիանա Հարությունյանը։

2015 թվականին ընդունվել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջոցների ամրապնդման գլոբալ համաձայնագիրը, որպեսզի այս հարյուրամյակի ընթացքում կարողանան պահպանել համաշխարհային ջերմաստիճանի բարձարցումը 2°C սահմաններում, և նույնիսկ փորձեն իջեցնել այդ ցուցանիշը մինչև 1․5°C։ Այսօր այդ համաձայնագիրը ստորագրել է 195 երկիր։ Հայաստանը Փարիզյան համաձայնագիրը վավերացրել է 2017 թվականին։

Ջերմաստիճանի բարձրացման հիմնական պատճառը էներգառեսուրսների մշտական օգտագործման աճի հետևանքով արտանետված ածխաթթու գազի արտանետումների զգալի ծավալն է։ Կանխատեսումների համաձայն՝ էլեկտրաէներգիայի համաշխարհային սպառումը 2030 թվականին կաճի ևս 30%-ով։  2018 թվականին գլոբալ արտանետումները կազմել են տարեկան 37․5 Գգտ СО2 գազ։ Որպեսզի չդադարեցվի առաջընթացը և չհրաժարվենք քաղաքակրթության բարիքներից, որոնք տալիս է մեզ էլեկտրաէներգիան, շատ երկրներ արդեն իրենց համար ընտրել են անցումը՝ առանց ածխածնի էներգիա գեներացնելու ուղուն։ Փորձագետները նշում են, որ ապագան «կանաչ քառակուսի» էներգետիկ մոդելինն է։   

«Կանաչ քառակուսին» արևի, քամու, ջրի և ատոմի էներգիաների համադրությունն է։ Անխոս, յուրաքանչյուր երկրին անհրաժեշտ է գեներացիայի աղբյուրների սեփական կոմբինացիան, կախված նրա հիմնական բնական պաշարներից․ արևային օրերի քանակ, լանդշաֆտ և այլ գործոններ, ինչպես նաև՝ ընթացիկ տնտեսական զարգացման մակարդակ և տնտեսսական մոդել»,-մանրամասնեց Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի նախագծերի ղեկավար Արտեմ Պետրոսյանը։

Նա նաև նշեց, որ այսօր Հայաստանում էներգիայի 60%-ը ապահովում են ատոմային ու հիդրոէներգետիկան։ Սկսել են ի հայտ գալ արևային և հողմային կայաններ։ Հետևողական և խելամիտ անցումը ածխաթթու պաշարներից ջրի, ատոմի, արևի և քամու գեներացիային, հնարավորություն կտա Հայաստանին ձևավորել սեփական իդեալական «կանաչ քառակուսին»։ Դրա համար երկրի բնությունն ունի պայմաններ, և նկատվում է բնակչության գիտակցության մակարդակի աճը․ ձևավորվում է բնության նկատմամբ բարեկամական վարքի մոդելը։

Դիանա Հարությունյանը և Արտեմ Պետրոսյանը միջոցառման մասնակիցներին ծանոթացրեցին նաև «Wild Edens» նախագծին, որը նախաձեռնել է «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ գլոբալ տաքացման խնդիրների վրա ուշադրություն սևեռելու համար։ Դա ֆիլմաշար է մեր մոլորակի յուրահատուկ անկյունների մասին, որոնք կարող են վերանալ՝ բնակլիմայական իրավիճակի զգալի վատթարացման դեպքում։ «Wild Edens»-ի ֆիլմերը ցուցադրվել են National Geographic հեռուստաալիքով՝ 1500 անգամ, 161 երկրում, ավելի քան 1 մլրդ․ լսարանի համար։

Առցանց միջոցառման անցկացման արդյունքները մեկնաբանեց Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։ «Մենք «Ռոսատոմի» հետ ծրագրել էինք անցկացնել միջոցառումը անմիջական ձևաչափով՝ մարտ ամսին, մեզ մոտ համալսարանում՝ Գյումրիում, սակայն կարանտինը «թելադրեց» իր պայմանները։ Հրաշալի է, որ ընկերությունը չհրաժարվեց մեր գաղափարից և իրականացրեց միջոցառումը առցանց ձևաչափով։ Այդպիսով ոչ միայն մեր ուսանողները, այլև շատ ուրիշները կարողացան միանալ և իմանալ ավելին՝ աշխարհում և Հայաստանում էկոլոգիական անմխիթար վիճակի մասին, և, որ ամենակարևորն է՝ , ինչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրն արդեն հիմա, որպեսզի տեղի չունենա վատթարագույնը»

Առցանց միջոցառման ձայնագրությունը հասանելի է այս հղումով Facebook и YouTube

———–

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշժարհային առաջնորդերից է և ընգրկում է   ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ Ռոսատոմը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական  ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքնում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ․

Wild Edens:Russia ներկայացնում է Ռուսաստանի ամենահեռավոր շրջանների՝ Ալթայի, Կամչատկայի և Արկտիկայի խստաշունչ և արտակարգ գեղեցկությունը։ Արժանացել է Deauville Green Awards(Ֆրանսիա) 8-րդ միջազգային կինոփառատոնի «Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի և հարմարվողականության» անվանակարգում արծաթե մրցանակի։  

Wild Edens:South Asia նկարահանվել է ջունգլիների անանցանելի հատվածներում, լեռներում ու Գանգես գետի ափերին, որպեսզի ցույց տրվի, թե առայժմ որքան յուրահատուկ ու կուսական է Ասիայի այդ մասերի բնությունը։ Նախագծի դեսպանն է հռչակավոր դերասանուհի և ակտիվիստ Ֆրիդա Պինտոն, որը հանդես է գալիս ընդդեմ գլոբալ ջերմացման։

 

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69