Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Մարտին Գալստյան. Վարկային կազմակերպությունների համար սահմանված է մեկ նորմատիվ, Varks.am-ը խախտել է հենց դա
16/04/2020 16:12
Կիսվել

Մարտին Գալստյան. Վարկային կազմակերպությունների համար սահմանված է մեկ նորմատիվ, Varks.am-ը խախտել է հենց դա

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի թեկնածու, ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի խոսքով՝ Varks.am-ը խախտել է հենց այն մեկ նորմատիվը, որ սահմանված է եղել վարկային կազմակերպությունների համար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին:

Եղոյանը հիշեցրեց, որ Varks.am-ը զրկվել է լիցենզիայից, նա հետաքրքրեց, թե արդյոք ճիշտ չի՞ լինի, որ հետագայում վարկային կազմակերպությունների լիցենզավորման պահանջներն ավելի խստացնեն:

Գալստյանը նախ նշեց՝ վարկային կազմակերպությունների և բանկերի միջև կա մի դրվագ, որ կցանկանար բոլորը ֆիքսեին. «Բանկերի պարագայում մեր վերահսկողությունը չափազանց խիստ է, և բանկերին ստիպել ենք, որ դնեն առնվազն 30 մլրդ դրամ կապիտալ և անցնեն բոլոր նորմատիվ իրավական գործընթացներով՝ մի փաստից ելնելով, քանի որ բանկերը գործ ունեն մեր հասարակության ավանդների հետ: Վարկային կազմակերպություններում մեր հայրենակիցների անգամ 1 դրամ ավանդ ներդրված չէ: Այդ կազմակերպությունները գործում են իրենց սեփականտերերի ռիսկով ու կապիտալով, ուստի այդտեղ գերկարգավորման կարիք չկա»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե սեփականատերերն ովքեր են, դա պարզ է ԿԲ-ին: «Բայց այդտեղ որոշվել է, որ մի նորմատիվ է սահմանվում,  Varks.am-ը հենց այդ մի նորմատիվը խախտել է: Դա արել են դեկտեմբեր և հունվար ամսին, մենք դա պարզել ենք դեռ դեկտեմբերին մեր ստուգման արդյունքում, և դրա փակումը բացարձակ կապ չուներ այս իրավիճակի հետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարկային կազմակերպությունների ապագային, ապա Գալստյանը նշեց, որ  կան օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով այդ պատասխանտու վարկավորման էլեմենտը մտնելու է ուժի մեջ:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած էր ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

Աննա Գրիգորյան

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2