Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ծավալը և շահառուների շրջանակն ընդլայնվել է
30/04/2020 13:54
Կիսվել

Գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ծավալը և շահառուների շրջանակն ընդլայնվել է

Կառավարություն այսօրվա նիստում ՀՀ էկոմոնիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է փոփոխություններ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մեջ, որով ընդլայնվում է գյուղատնտեսության ոլոլորտում պետական աջակցության ծրագրերինաջակցությունը և շահառուների շրջանակը:

Տնտեսավարողների համար որոշ ուղղություններով կտրամադրվի է նաև համաֆինանսավորման հնարավորություն.

  • գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար կանխավճարի 10 % համաֆինանսավորում, բայց ոչ ավել քան 10 մլն դրամը,
  • տոհմային տավարաբուծության դեպքում 30 %  համաֆինանսավորում, որը կտրամադրվի ձեռքբերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողի անասնաշենքում անկապ բոքսային պահվածք և «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով» սահմանված չափորոշիչներին համապատասխան պահման պայմաններ ու անասնաշենքին համապատասխան գլխաքանակ ապահովելու դեպքում,
  • տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով 30 % համաֆինանսավորում,
  • ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով ֆիզիկական անձանց  30 % համաֆինանսավորում։

Այս ուղղությունների զարգացման, ինչպես նաև այգեհիմնման նպատակով տրամադրվող վարկերի համար ավելացվել է վարկերի առավելագույն շեմը՝ 3-30 մլն դրամ՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար, և 3-50 մլն դրամ՝ տավարաբուծության զարգացման համար, իսկ ավանդական այգու հիմնման համար ավելացվել են նաև վարկերի մարման (մինչև 7 տարի) և արտոնյալ (մինչև 4 տարի) ժամկետները։

Գյուղատնտեսական հումքի մթերումների  նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին պտուղբանջարեղենի գնումներ կատարելու նպատակով  տրամադրվող վարկերից բացի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը կտրամադրվի լրացուցիչ վարկ՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերման համար անհրաժեշտ գումարի չափով:

Փոփոխությունները կնպատեն ՝գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնեն Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանեն գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը: Զարկ կտրվի պտուղբանջարեղենի արտադրության և մթերման ծավալների ավելացմանը, վերամշակողների կողմից պատրաստի արտադրանքի տարայավորման համար մատչելի վարկային միջոցների ներգրավմանը,  պտուղբանջարեղենի պահածոների արտադրության ծավալների ավելացմանը և գյուղատնտեսության կայունության ապահովմանը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2