Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման ոլորտների շահառուներն ընդլայնվեցին
30/04/2020 14:13
Կիսվել

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման ոլորտների շահառուներն ընդլայնվեցին

Կառավարությունն ընդլայնեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մեջ ներառված տնտեսական գործունեության ոլորտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այսուհետ այդ միջոցառման շահառու են հանդսանալու նաև հետեւյալ ոլորտների աշխատողները. 

– հագուստի արտադրություն.

– կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.

– կահույքի արտադրություն.

– թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.

– ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.

– օդային տրանսպորտի գործունեություն.

– կինոթատրոնների գործունեություն.

– Լուսանկարչության բնագավառում գործունեություն.

– ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.

-կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.

– ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.

– լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,

– պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն):

Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13- 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝ աջակցությունը տրամադրվում է միանվագ։

Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68 000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը և ոչ ավելի, քան 136 000 դրամը։

Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68 000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։

Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136 000 դրամը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումով շահառուների շրջանակն ընդլայնվում է մոտ 36 հազարով:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88