
Հակաճգնաժամային 1-13-րդ միջոցառումների շրջանակում բաշխվել է 57․3 մլրդ դրամ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է գործադիրի ընդունած հակաճգնաժամային միջոցառումներին: Ըստ վարչապետի ներկայացրած վիճակագրության՝ ընդունված հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ:
«Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական և 5 հազար ֆիզիկական անձանց միջև», – գրել է Փաշինյանն ու հիշեցրել՝ այս թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14,15,16 միջոցառումները, որոնց իրագործումն ընթացքի մեջ է: