Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ռոստելեկոմ. մաս-մաս վճարելու հնարավորություն
06/05/2020 12:41
Կիսվել

Ռոստելեկոմ. մաս-մաս վճարելու հնարավորություն

Արտակարգ ռեժիմի պայմաններում՝ հաշվի առնելով աշխատանքի և տեղաշարժի հետ կապված սահմանափակումները՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը ընդառաջ է գնում բաժանորդներին և հանդես է գալիս  իր շուկայում աննախադեպ «Տարաժամկետ վճարում» ծառայությամբ։

Ծառայությունը մեկանգամյա հնարավորություն է տալիս բաժանորդներին մինչև սահմանված ժամկետի ավարտը մարելու նախորդ ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց կուտակված պարտքը մաս-մաս և հավասարաչափ՝ ըստ ամիսների:

«Տարաժամկետ վճարում» ծառայությունից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր նախորդ ամիսների ընթացքում կուտակել են 10.000 ՀՀ դրամ և ավել պարտք և դժվարանում են վճարել այն: Պարտքը մաս-մաս մարել հնարավոր է առաջիկա 3 ամիսների ընթացքում:

«Հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը մշտապես գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ իր բաժանորդների կողքին լինելու դժվարին պահերին: Այժմ ընկերությունը, ևս մեկ անգամ կանգնելով իր բաժանորդների կողքին, հնարավորություն է ընձեռում արտակարգ իրավիճակի պատճառով կուտակված պարտքերը մարել տարաժամկետ վճարումների միջոցով: Մենք շնորհակալ ենք մեր բարեխիղճ և հավատարիմ բաժանորդներին՝ այս գործընթացում հնարավորինս մեզ աջակցելու համար»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Տարաժամկետ վճարում» ծառայությունից օգտվելու համար բաժանորդները կարող են  մինչև մայիսի 31-ը ներառյալ ակտիվացնել այն՝ ինչպես «Հեռախոսային սպասարկում» ծառայության միջոցով՝ զանգահարելով 060 46 46 46, այնպես էլ ընկերության Վաճառքի և սպասարկման սրահներում՝ տարաժամկետ վճարման հայտի հիման վրա:

Ծառայությունից օգտվել կարելի է միայն մեկ անգամ՝ վերակնքելով գործող պայմանագիրը մեկ տարի ժամկետով: Մանրամասն տեղեկատվություն ծառայության պայմանների վերաբերյալ տեղադրված է ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում  https://www.rtarmenia.am/home/deffered-payment

Հիշեցնենք, որ մայիսի 4-ից վերաբացվել է ընկերության կենտրոնական վաճառքի և սպասարկման գրասենյակը (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 28/1):

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52