Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Հայաստանում խթանում են ջինսե հագուստի արտադրությունը
14/05/2020 14:42
Կիսվել

Հայաստանում խթանում են ջինսե հագուստի արտադրությունը

Կառավարությունը բավարարեց «ՆԱՆՄԱՆ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ հիմնավորման, ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են ջինսե հագուստի արտադրության համար (Կոտայքի մարզ)։

Ընկերությունը 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրել է 100 մլն դրամի ներդրում եւ ստեղծվել է 9 նոր աշխատատեղ:

Ներկայիս նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 155 մլն դրամի ներդրում  ներմուծվող հումքի, իսկ մնացած մասը նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 22 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` 105 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 201 միլիոն 450 հազար դրամ, որից 91 միլիոն 250 հազար դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 110 միլիոն 200 հազար դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 130 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 13 մլն դրամ: 

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90