Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդ՝ տնտեսության վրա COVID-19-ի ազդեցության դեմ
22/05/2020 13:26
Կիսվել

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդ՝ տնտեսության վրա COVID-19-ի ազդեցության դեմ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) կողմից հիմնադրված «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը կօգնի մեղմել COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ ազդեցությունը տնտեսության վրա։  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից, ՀՀ կառավարությունը մինչև 50 մլրդ ՀՀ դրամ (մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար) կտեղաբաշխի ֆոնդում։

2020թ․ մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվել է ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի գրանցումը։ Նորաստեղծ Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, որն այլ պարագայում չէր ներդրվի COVID-19-ի արդյունքում ստեղծված անորոշության պայմաններում։

Ինչպես նշվում է Կառավարության տնտեսական ծրագրում, Ֆոնդը կհամաֆինանսավորի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների ծրագրեր՝ ներդնելով 1-2 միլիոն ԱՄՆ դոլար կապիտալ յուրաքանչյուր ծրագրում։ Ծրագիրը նախատեսված է բացառապես Հայաստանում իրականացվող ներդրումների համար և պահանջում է, որ պետության կողմից յուրաքանչյուր ներդրումի դիմաց մասնավոր գործընկերոջ և առևտրային բանկի կողմից ներդրվի գումարի եռապատիկը։

«Քանի որ ամբողջ աշխարհի կառավարությունները եկել են այն եզրահանգման, որ  COVID-19-ի ազդեցությունը դեռ երկար ժամանակ է լինելու մեզ հետ, ՀՀ կառավարությունը ստեղծեց այս Ֆոնդը, նպատակ ունենալով մեղմել այն ռիսկերը, որոնց բախվում են գործարարները։ Բիզնես համայնքին ուղղված կոչը հստակ է՝ ՀՀ Կառավարությունը Ձեր կողքին է և պատրաստակամ կիսելու ռիսկի բեռը»,- նշեց ԱՆԻՖ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88