
Հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը
Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։
Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
«Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալոււն պես»,- ասված է հաղորդագրության մեջ: