Տնտեսական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 395.00+2.00
EUR BUY - 412.00+2.00 EUR SELL - 418.00+4.00
OIL:  BRENT - 72.70-0.32 WTI - 68.58-0.39
COMEX:  GOLD - 2629.30-0.34 SILVER - 29.80-2.49
COMEX:  PLATINUM - 933.50+0.08
LME:  ALUMINIUM - 2595.50-0.65 COPPER - 9020.00+0.22
LME:  NICKEL - 15883.00-0.71 TIN - 27950.00-3.30
LME:  LEAD - 2056.50+1.76 ZINC - 3131.50+1.82
FOREX:  USD/JPY - 151.55-0.52 EUR/GBP - 1.055+0.65
FOREX:  EUR/USD - 1.055+0.65 GBP/USD - 1.2658+0.69
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06-0.31 NASDAQ - 19060.48-0.60
STOCKS US: S&P 500 - 5998.74-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 38134.97-0.80 TOPIX - 2665.34-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 19603.13+2.32 SSEC - 3309.78+1.53
STOCKS EUR:  FTSE100 - 8274.75+0.20 CAC40 - 7143.03-0.72
STOCKS EUR:  DAX - 19261.75-0.18
27/11/2024  CBA:  USD - 391.63+0.75 GBP - 494.04+1.92
27/11/2024  CBA:  EURO - 412.31+1.22
27/11/2024  CBA:  GOLD - 33015.37-103.92 SILVER - 384.54-2.40
Կառավարությունն ընդլայնել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը
04/06/2020 21:06
Կիսվել

Կառավարությունն ընդլայնել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին:

Կառավարությունը լրացում է կատարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման մեջ: Միջոցառման շրջանակում միանվագ աջակցություն է ցուցաբերվում տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Ըստ այդմ, ցանկում ներառվել են նաև հետևյալ ոլորտները՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի, էլեկտրական սարքավորանքի արտադրություն, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն, համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում, ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, այս 9 ոլորտներով շահառուների թիվը կավելանա 9171-ով, որոնք աշխատում են 1875 կազմակերություններում, աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ: «Այս պահին 8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվել 124 հազար 609 շահառուի, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8,5 մլրդ դրամ»,-ասել է փոխնախարարը:

Վարչապետը նշել է, որ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է ընդհանուր առմամբ օժանդակության 100 միլիարդ 400 միլիոն դրամ: «Միջոցառումների շահառու տնտեսվարողների թիվը կազմում է 51 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1.1 միլիոնը: Ութերորդ միջոցառման շրջանակում մենք արդեն օգնել ենք 124 հազար 609 մարդու՝ 8.4 միլիարդ դրամ, 9-րդ միջոցառումով՝ 186 հազար 233 մարդու՝ 4.9 միլիարդ դրամ: Ընդհանուր առմամբ կառավարությունն ընդունել է 19 հակաճգնաժամային միջոցառում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվել է հանրային ծառայողների համար բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը

Կառավարությունը հաստատել է հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի կարգը: Որոշման նպատակն է շուրջ 345 հանրային ծառայողի համար ապահովել բնակարանի ձեռքբերման հասանելիություն: «ՄԼ-Մայնինգ» ՍՊԸ-ն վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկ՝ Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում ընհանուր առմամբ 619 բնակարանով շենքի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Առաջարկը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ և քննարկման արդյունքում, հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, հանրապետության բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության տեսլականը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումներն, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում հանրային ծառայողների շրջանակում կատարված հարցումները՝ ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի:

Ինչպես նշել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի ընթացքում: Բնակարանները շահառուներին նախատեսվում է հանձնել երկու փուլով. մինչև 2023 թ. ապրիլ կհանձնվեն 200, մինչև 2023թ. օգոստոս՝ 145 բնակարան: Բնակարանների ընհանուր մակերեսի 1 քառ. մետրի արժեքը ներքին հարդարմամբ՝ 345 000 դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը 2,5 մլն դրամ է: Կանխավճարը 10 տոկոս է, վարկի մարման ժամկետը մինչև վարկառուի կենսաթոշակի տարիքի լրանալը, բայց ոչ ավելի քան 20 տարի: «Բնակարանները և ավտոկայանատեղերը բաշխվելու են վիճակահանությամբ: Ընդ որում, շահառուներն ազատ են ավտոկայանատեղ ձեռք բերելու հարցում»,-նշել է Արմեն Ղուլարյանը:

Հավանության է արժանացել ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

Գործադիրը հավանություն է տվել տալ «Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի՝ սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում ՀՀ-ի համար հասանելի են դարձել ընդհանուր 77․142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով փոխառու միջոցներ։ Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար) ներգրավելու հայտը։

Բացի այդ, հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: Արդյունքում, ներկա պահին Հայաստանի համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25․714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանկերի և վարկային կազմակերպությունների տրամադրած վարկային արձակուրդներին: «Այս պահի դրությամբ հակաճգնաժամային նպատակներով բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 մլրդ դրամի չափով վարկային արձակուրդ են տրամադրել, և 17 400 իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկի գծով` 57 մլրդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել», – ասել է վարչապետը:

27/11/2024
դրամ
Դոլար (USD)
391.63
+0.75
Եվրո (EUR)
412.31
+1.22
Ռուբլի (RUR)
3.58
-0.13
Լարի (GEL)
142.93
+0.40
33015.37
-103.92
Արծաթ
384.54
-2.40