Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Մհեր Գրիգորյան. Հարկային եկամուտները նախորդ տարում աճել են 16.4%-ով
05/06/2020 14:08
Կիսվել

Մհեր Գրիգորյան. Հարկային եկամուտները նախորդ տարում աճել են 16.4%-ով

Պետական բյուջեի կատարումը 2019-ին համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին. հարկային եկամուտները, ծախսերը աճել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ ներկայացնելով կատարողականի զեկույցը:

Փոխվարչապետը նախ հիշեցրեց, որ 2019-ին ՀՀ տնտեսությունը շարունակեց աճել նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով և գրանցվեց բարձր՝ 7.6 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նկատմամբ արագանալով 2.4 տոկոսային կետով: Նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճը կազմեց 2.9 տոկոս: ԵՄ և ԵԱՏՄ միջին աճերը կազմեցին համապատասխանաբար 1.4  և 1.6 տոկոս:

«2019 թվականի 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 1.4 տոկոս: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ծավալներն ու ներգրավված ավանդները 2019-ին շարունակել են աճել բարձր տեմպերով, իսկ ՀՀ դրամով վարկերի և ավանդների տոկոսադրույքների նվազեցման միտումները եղել են ակնհայտ: 2019-ի պետական բյուջեի կատարումը համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին: Պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետբյուջեի պակասուրդի մեծությունը, իսկ ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը  ցածր է եղել անվանական ՀՆԱ-ի աճի պատմական միտումների հիման վրա հաշվարկված ցուցանիշից»,-ասաց Գրիգորյանը:

2019-ին սեպտեմբերին ՀՀ-ն միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով արտարժութային պարտատոմսեր՝ 4.2 տոկոս եկամտաբերություն: «Եթե 2015-ի մարտին թողարկված 10 տարի մարման ժամկետով պարտատոմսերի եկամտաբերության ձևավորման մեջ երկրի ռիսկի բաղադրիչը գնահատվել է 551.8 բազիսային կետ, այսինքն՝  5.5 տոկոսային կետ, ապա նոր թողարկված նույն ժամկետայնության պարտատոմսերի համար ներդրողների կողմից երկրի ռիսկը գնահատվել է 242.8 բազիսային կետ, այսինքն՝ 2.4 տոկոսային կետ: Ըստ էության՝ ռիսկի մարժան կիսվել է, որը շատ լավ բնութագրիչ է»,-նշեց փոխվարչապետը:

2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրլն դրամ եկամուտ՝ 16.7 տոկոսով կամ շուրջ 223 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում հարկային եկամուտներն աճել են 16.4 տոկոսով կամ 206 մլրդ դրամով:  Հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը 2019-ին կազմել է 22.35 տոկոս, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը: Պետբյուջեի ծախսերը 2019-ին կազմել են շուրջ 1.6 տրլն դրամ՝ 92.4 տոկոսով ապահովելով տարեկան ճշտված ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 12.6 տոկոս կամ շուրջ 182 մլրդ դրամով:

2019-ի պետբյուջեն կատարվել է 64 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41.6 տոկոսը: 2018-ի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39.3 տոկոսով: Պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել է 1 տոկոս՝ կանխատեսված 2.2 տոկոսի և 2018-ի 1.8 տոկոսի դիմաց: 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ կառավարության պարտքը կազմել է շուրջ 3.2 տրլն դրամ, այսինքն՝ 6.8 մլրդ դոլարին համարժեք կամ ՀՆԱ-ի 50 տոկոսը, իսկ 234 մլրդ դրամ՝ շուրջ 489 միլիոն դոլարին համարժեք կամ ՀՆԱ-ի 3.6 տոկոս կազմել է Կենտրոնական բանկի պարտքը:

Աննա Գրրգորյան

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37