Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՎԱՆԱՁՈՐ
23/06/2009 18:25
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՎԱՆԱՁՈՐ

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն կարող է արտադրել պարարտանյութեր, որոնք խիստ անհրաժեշտ են Հայաստանի գյուղատնտեսության համար: Այսօր Վանաձոր կատարած այցի ընթացքում այս մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ գործարանի առջեւ խնդիր է դրվել մշակել սեփական համալիր ծրագրեր չորս հիմնական ուղղություններով, որոնցով կառույցը կարող է զարգանալ: Դրանք են պարարտանյութերի, շինանյութերի, կարբիտի եւ արտահանման մեծ ներուժ ունեցող մի շարք այլ նյութերի արտադրությունը: Տ.Սարգսյանի խոսքով` բոլոր այս ուղղություններով պետք է լինեն համալիր ծրագրեր, ֆինանսական հոսքերի ներկայացում, շահութաբերության մակարդակ: Բոլոր ծրագրերը պետք է արժանանան կառավարության հավանությանը:

«Բնականաբար, դա  գործարանի սեփականատերերի մոտ ավելի մեծ վստահություն կառաջացնի, եւ նրանք ներդրումներ կկատարեն գործարանի զարգացման ուղղությամբ, ուստի վարկային միջոցների ներգրավման անհրաժեշտություն այլեւս չի լինի»,- ասաց ՀՀ վարչապետը: Տ.Սարգսյանը նշոց, որ գործարանի ֆինանսական վիճակը բարվոք չէ: Գործարանն ունի աշխատավարձերի եւ գույքի մասով պարտքեր եւ, բնականաբար, անհրաժեշտ է, որ այն սկսի աշխատել իր ողջ հզորություններով, որպեսզի ի վիճակի լինի շահույթ ունենալ: Կառավարության ղեկավարի գնահատականով` 3 ամսում գործարանը կարող է դուրս գալ շահութաբերության մակարդակի վրա: «Որպեսզի գործարանն ունենա  շահութաբերություն, անհրաժեշտ է շուրջ 6 մլն դոլար ներդրում»,- նշեց նա:

Կառուցման փուլում է «Վանաձոր-Քիմպրոմ»-ի ծածկասալերի (պանել) նոր արտադրամասի կառուցումը: ՀՀ վարչապետը ծանոթացավ կատարվող աշխատանքներին, շրջեց ընկերության ջերմաէլեկտրակայանում, Լոռու մարզի եւ ընկերության ղեկավարության հետ անցկացրեց խորհրդակցություն: Ըստ ՀՀ վարչապետի` այստեղ արտադրվող շինանյութը կօգտագործվի աղետի գոտում շինարարաության համար: Արդեն պայմանավորվածություն կա աղետի գոտում շինարարություն իրականացնող ընկերությունների հետ, որպեսզի անհրաժեշտ շինանյութը ձեռք բերեն հենց այստեղից:

Պարարտանյութերի մասին խոսելի`  Տ.Սարգսյանն ասաց, որ այս ուղղությամբ աշխատանքներն արդեն բավականին առաջ են գնացել: «Հուսով եմ, որ երբ 2 ամսից կրկին գանք այստեղ, ծածկասալերի եւ պարարտանյութերի արտադրությունը մեր աչքով կտեսնենք: Մենք պետք է կարողանանք մեր գյուղացիներին ուղղորդել` օգտագործելու հայկական պարարտանյութ եւ ոչ թե սելիտրա, որի որակական հատկանիշները մի քանի անգամ զիջում են հայկական պարարտանյութերին: Մենք արդեն լուրջ խնդիրներ ունենք հողերի հետ կապված, եւ սելիտրայի օգտագործումը շարունակելը նպատակահարմար չէ: Փորձում ենք անցում կատարել հայկական պարարտանյութերի օգտագործմանը: Դա գործարանի համար կբացի մեծ շուկա, եւ այն արտադրություն կտա արդեն մեր շուկայի համար»,- ասաց նա: «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն կարող է արտադրել կալիումական, ֆոսֆորային եւ ազոտական պարարտանյութեր:

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ՋԷԿ-ի տնօրեն Էդիկ Հունանյանը տեղեկացրեց, որ ծածկասալերի եւ պարարտանյութերի արտադրամասերն արդեն պատրաստ են գրեթե 90 տոկոսով: Արդեն մեկ շաբաթից կթողարկվի ծածկասալերի արտադրամասը, որի հզորությունը նախնական շրջանում թույլ կտա մեկ ամսում արտադրել 500-700 ծածկասալ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01