Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ 150 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ
30/06/2009 18:26
Կիսվել

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ 150 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ

Այսօր Երեւանում անցկացվեց հայ-հունական գործարար համաժողով: Հայաստան ժամանած հունական խմբի կազմում են արտադրության, առեւտրի, տեքստիլի, ոսկեգործության, անվտանգության համակարգերի, գյուղատնտեսության եւ տուրիզմի ոլորտների 17 գործարարներ, որոնք հայաստանյան շուրջ 45 գործարարների հետ կլոր սեղանների շուրջ քննարկեցին համագործակցության նոր ուղիները, հնարավոր ներդրումային ծրագրերը, սեփական արտադրանքը երկկողմանի ներկայացնելու եւ նոր շուկաներ գրավելու հնարավորությունները:

ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ համաժողովն ունի երկու բաղկացուցիչ: Առաջինը «Էրազմուս մոդուս» կրթական ծրագիրն է, որի շրջանակներում հայաստանյան բիզնեսի, միջին օղակի մենեջերների վերապատրաստում է իրականացվում հունական տարբեր ձեռնարկություններում: Երկրորդը զուտ գործարար համագործակցության զարգացումն է:

Ա. Ղազարյանի տեղեկացմամբ` այս հանդիպմանը նախորդած համաժողովների արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանագրեր, եղել են մի շարք նոր ձեռնարկումներ եւ «հայ-հունական ապրանքաշրջանառության համեստ ծավալների մեծացման որոշակի հույսեր»: Հայ-հունական առեւտրաշրջանառությունը 2008-ին կազմել է 15-20 մլն դոլար: «Այս տարի տնտեսական ճգնաժամի պայմաններում մեծ թվեր սպասել հնարավոր չէ, բայց ամենալավ ժամանակն է` հիմքեր դնել մոտակա տարիների համատեղ գործունեության համար»,-ասաց նա` նաեւ հույս հայտնելով, որ այս հարթակը արդյունավետ կլինի: Ա. Ղազարյանի գնահատմամբ` Հայաստանի եւ Հունանաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կարելի է հասցնել 100-150 մլն դոլարի:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98