
ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼ
Երեկ` հուլիսի 7-ին, կայացած «Շահող կտրոն» վիճակահանության ընթացքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ շուտով գործարարները իրենց ընկերությունների գվազդները ՀԴՄ կտրոնների վրա տեղադրելու հնարավորություն կստանան: Գովազդատու ընկերություններին որոշելու համար ՊԵԿ-ի կողմից կկազմակերպվի հատուկ աճուրդ, որի ընթացքում ընկերություններին կառաջարկվեն ՀԴՄ կտրոնների վրա գովազդի տեղադրման փաթեթներ, ըստ ՀԴՄ կտրոնների քանակի:
Արմեն Ալավերդյանը նաև նշեց, որ ՊԵԿ-ն շուտով կներկայացնի ՀԴՄ կտրոնների վրա գովազդ տեղադրելու նախագծի մանրամասները: