Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
11/07/2009 14:00
Կիսվել

ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ բջջային օպերատորը ներդնում է կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների ընդունման նորարարական և հարմարավետ համակարգ:
Բնակչությանը  մատուցված բոլոր կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները կարող են ընդունվել մեկ կետում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Բնակիչները հնարավորություն կստանան կատարել վճարումները առաքված էլեկտրական էներգիայի, բնական գազի, ջրի և կապի ծառայությունների դիմաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում:
Նախագծի սկզբնական փուլում, ծառայությունը կգործի ընկերության 13 սպասարկման կենտրոններում: Հետագայում այս նորարարական ծառայությունը կներդրվի ընկերության բոլոր սպասարկման կենտրոններում` Հայաստանով մեկ: Մինչև հուլիսի վերջը ծառայությունն արդեն ներդրված կլինի ՎիվաՍել-ՄՏՍ-ի 40 սպասարկման կենտրոններում (19-ը` Երևանում և 21-ը` մարզերում):
 
Ընկերության նոր նախագիծը, որն իրագործվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` էլեկտրոնային վճարումների իրականացման ծառայությունների մատակարար «Կվադրակոմ» ընկերության հետ համատեղ, նպատակ ունի բարձրացնել հաճախորդների գոհունակությունը. թե  ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, և թե ոչ-բաժանորդները կստանան եզակի հնարավորություն` մեկ վայր այցելելով օգտվել տարբեր ծառայություններից հարմարավետ և հաճելի միջավայրում: Այլևս անհրաժեշտ չի լինի այցելել տարբեր վայրեր` մատուցված տարբեր ծառայությունների դիմաց այնտեղ վճարումներ կատարելու նպատակով:  
Նոր համակարգը ներդնելուց առաջ այն փորձարկվել է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, համակարգը ներդնելիս, նաև հետազոտել է հաճախորդների գոհունակությունը: Հաճարոդները նշել են, որ նոր համակարգի շնորհիվ իրենք իրենց ժամանակն արդյունավետ տնօրինելու հնարավորություն են ստացել: Նոր համակարգը լավ գործիք է հաճախորդներին հուզող ամենակարևոր խնդիրները` հերթերն ու սպասելաժամանակը, լուծելու առումով:
«Ավելին, քան օպերատոր. ահա մեր տված խոստումը, ինչին և ուղղված են մեր ամենօրյա ջանքերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է Հայաստանի բնակչությանն առաջարկել ամսական վճարումները կատարելու նոր եղանակ` հարմարավետ պայմաններում, ինչը թույլ կտա զգալի կերպով խնայել ժամանակն ու ուժերը: Նոր համակարգն իսկապես վերափոխում է հաճախորդների սպասարկման գործընթացը, քանի որ այն մեզ հնարավորություն է տալիս մատուցել լավագույն սպասարկում յուրաքանչյուր հաճախորդին, ով կայցելի մեր սպասարկման կենտրոն: Ընկերությունը մշտապես նոր ուղիներ է փնտրում, որոնք թույլ կտան էլ ավելի բարելավել հաճախորդների գոհունակությունը», – մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11